ԱՅԼՄԱՄՈՒԼ 08:57 10/10/2019 Հայաստան

«168 Ժամ». «Անցյալ տարվա գարնանից հավասարակշռություն է խախտում ՀՀ նոր իշխանությունը»

«168 Ժամ» թերթի հետ զրույցում ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով քննարկումների ռուսական «Վալդայ» ակումբի միջազգային նիստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական կողմին ուղղված քննադատությանը, ասել է. «Ռուսաստանը վերջապես տվեց առաջին ազդանշանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան դիտարկումներին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սոչիում ընթացող «Վալդայ» համաժողովի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ասել էր. «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարությունները, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:

Սրան արձագանքել էր նաև հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանի՝ նշելով. «Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից»:

Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ռուսական կողմի նմանատիպ դիտարկումները, որոնք կապված են ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի հետ, լարվածություն չեն առաջացնում հակամարտության գոտում: Նրա որակմամբ՝ դա ևս մեկ զգուշացում էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որ ԼՂ հակամարտության կարգավորման բազմամյա բանակցային գործընթացն անհնար է, անթույլատրելի է խարխլելը:

«Ռուսական կողմը երկար լռեց՝ ամփոփելով Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, ահա, վերջապես տվեց նրան առաջին ազդանշանը: Ես որպես փորձագետ՝ ևս սպասում էի նման ազդանշանի: Այլ բառերով, Մոսկվան թույլ չի տա, որպեսզի այդ հակամարտությունը, վարչապետ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված թեզերով, խախտի կայունությունը ողջ Հարավային Կովկասում»,- ասաց Տրոֆիմչուկը:

Նա նաև նշեց, որ մյուս կողմից՝ աճում է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ, ինչը լիովին բնական է թվում Ղարաբաղի ուղղությամբ ՀՀ վարչապետի «հեղափոխական» հայտարարությունների ֆոնին:

«Այլ բան սպասելը տարօրինակ կլիներ: Սա իրադարձությունների բնականոն ընթացք է, երբ Փաշինյանի օրոք անհասկանալի Հայաստանի ֆոնին Ադրբեջանը դառնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ պաշտոնապես չանդամակցելով ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ԵԱՏՄ-ին: Ուստի ռուսական կողմն այստեղ որևէ հավասարակշռություն չի խախտում: Անցյալ տարվա գարնանից հավասարակշռություն է խախտում ՀՀ նոր իշխանությունը, և դատելով ամեն ինչից, սա դեռ բոլոր խախտումները չեն: Նորերը ճանապարհին են:

Մենք հստակորեն տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հանդիպումների բոլոր փայլուն գնահատականներից հետո համառորեն շարունակում է իրականացնել սեփական գիծը՝ չարձագանքելով պրակտիկ կերպով ոչ մի ազդանշանի»,- նկատեց Տրոֆիմչուկը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե նման քննադատություններով, ռուս-ադրբեջանական սպառազինության գործարքներով՝ Ռուսաստանը չի՞ խախտում արդյոք ռազմաքաղաքական հավասարակշռությունը ԼՂ հակամարտության կողմերի միջև»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:09
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում
Հայաստանը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների համարժեք արտահանում առաջիկա 10-20 տարիների ընթացքում մի քանի ոլորտներում, որտեղ, եթե պատշաճ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Գրքի տոն՝ Երևանում
Նոյեմբերի 22-24-ը կանցկացվի Գրքի երևանյան երրորդ փառատոնը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Աղբյուր` Panorama.am
20:30
Քաշաթաղի շրջանում հիմնանորոգումից հետո բացվել է Տանձուտի հիմնական դպրոցը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում մասնակցել է հիմնական դպրոցի բացման...
Աղբյուր` Panorama.am
20:26
Պետք է ջանքեր գործադրենք տարածաշրջանում հասնելու իրական փոփոխությունների. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:19
Վահագնի թաղամասի հրդեհի հետևանքով տուժածներ չկան
Նոյեմբերի 12-ին, ժամը 10:31-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում` կենտրոնական մուտքի մոտ, այրվում...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ղամիշլիում վերջին հրաժեշտն են տվել Հայ Կաթողիկե համայնքի սպանված հովվապետին ու նրա հորը
Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի վերջին հրաժեշտի...
Աղբյուր` Panorama.am
20:05
Բակո Սահակյանը Կասպշիկի հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում տիրող իրավիճակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Նեղոսի իրական տարիքը
Նեղոս գետը ձևավորվել է ավելի քան 30 միլիոն տարի առաջ, այսինքն հինգ անգամ ավելի մեծ է, քան ենթադրվում էր նախկինում: Իզվեստիայի հաղորդմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական բացահայտումը ՔԿՀ-ներում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
19:47
Առևտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել պատգամավորի «Ռոլեքս» ժամացույցը
Նոյեմբերի 11-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայից գողություն է կատարվել։  ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:33
Կոտայքի մարզում բացվել է Քաղաքացիների սպասարկման երրորդ գրասենյակը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն  այսօր Կոտայքի մարզում  մասնակցել է  Եղվարդ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Գործել հանուն ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման. Ն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ընտրվել է նոր «Միսս միջազգային» տիտղոսակիրը
«Միսս միջազգային 2019»  (Miss International) տիտղոսակիր է դարձել Թաիլանդի ներկայացուցիչ Սիրեթհորն Լիարամվատը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:00
43-ամյա ռեփեր Bad Azz-ը մահացել է բանտում
Ամերիկացի հիփ-հոփ կատարող Bad Azz-ը  (իսկական անունը՝ Ջամար Անտոնիո Ստամպս) մահացել է բանտոմ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:48
Գործի ամբողջական քննություն կատարված չէ և դա դատախազության մեղքն է. Ռ.Քոչարյանի փաստաբան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդություն էր ներկայացրել:...
Աղբյուր` Panorama.am
18:44
Արմեն Փամբուխչյանը վերջին օրերի իրադարձությունները «շրջիկ կրկես» է անվանում
Վերջին օրերին մենք ականատես ենք լինում երեսպաշտության համարներով շրջիկ կրկեսի, որն ամենատարբեր տեղերից թակում է մեր դուռը և փորձում դառնալ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Գիրք կարդալը ժամանակակից է, իսկ սեփական լեզուն, պատմությունն ու գրականությունն իմանալը՝ սուպեր ժամանակակից. Զոհրաբյան
«Վերջին շրջանում ինձ շատ զվարճացնում է հնի ու նորի, իբր հին ու նոր մտածողության արհեստական դիսկուրսը»,-այս մասին այսօր խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
18:25
2019 թ-ի երրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն. ԿԲ
2019 թ-ի երրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված հիմնականում արտադրողականության աճով։ Այս մասին նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Դատախազի բացարկի միջնորդության քննարկումը կշարունակվի նոյեմբերի 19-ին
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազին
Աղբյուր` Panorama.am
18:12
Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ ներկայացուցիչները
ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն՝ նոյեմբերի 13-ից 15-ը ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:07
ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Դեր Զորում կատարված ահաբեկչական գործողությունը
Հայաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
18:00
Պատգամավորը հորդորեց գործընկերներին «չդառնալ հիվանդության տարածողը»
«Վերջին ժամանակներս ոչ միայն  հասարակության մեջ, այլև խորհրդարանում անհարկի ակտիվությամբ քննարկվում է նախկին իշխանությունների կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:55
ԱԳՆ խոսնակ. Այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ազատություն» ռ/կ հարցին։ Հարց. Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ընդմիջումից հետո ընթացող դատական նիստում ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ջրի ազգային խորհուրդը կլուծարվի
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տեխզննություն իրականացնող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Խարդախությամբ 203մլն. դրամ հափշտակելու համար
Աղբյուր` Panorama.am
17:21
Պատգամավորն առաջարկում է ԱԺ նախագահին իրավունք տալ մասնակցելու ԱԽ նիստերին
Խորհրդարանն առաջին ընթարցմամբ քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և...
Աղբյուր` Panorama.am
17:15
Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։...
Աղբյուր` Panorama.am
17:07
ԱԱԾ. Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք
Ազգային անվտանգության ծառայությունը  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գրավառուի և գրավատուի իրավունքներն ու պարտավորությունները՝ ԱԺ ամբիոնում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց
13:59 12/11/2019

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}