Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

10:17 Հայաստան
ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝

նվիրված Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին:
Աղբյուր՝ ԵՊՀ

17:45 Հայաստան
ՀՀ- ում Հնդկաստանի դեսպանությունը և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը նոյեմբերի 10-13-ը Երևանում կանցկացնեն

«Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը։ Համաժողով-ցուցահանդեսին կներկայացվեն Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները, կկայանան B2B ձևաչափի հանդիպումներ ոլորտի հնդկական առաջատար 23 ընկերությունների և հայկական ընկերությունների միջև։

Հայաստանում Հնդկաստանի դեսպանություն 

17:41 Հայաստան
Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանը Ծաղկաձորում հետևել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին

Պետական բյուջեի աջակցությամբ, համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Ծաղկաձորում նախատեսված է իրականացնել 3 ծրագիր. մանկական արվեստի դպրոցի շենքի կառուցում, մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում, համայնքի փողոցների հիմնանորոգում, մայթերի լայնացում: Մարզպետն այցելել է արվեստի դպրոցի տարածք, ծանոթացել մեկնարկելիք աշխատանքների մանրամասներին:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

17:12 Հայաստան
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռ. Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) խորհրդի անդամ

ENQA խորհուրդը կառույցի գործադիր մարմինն է, որն իրականացնում է ասոցիացիայի կառավարումը և ընդհանուր վեհաժողովի որոշումների իրականացումը: Հայաստանը հետխորհրդային տարածքի առաջին և միակ երկիրն է, որը ներկայացված է ENQA խորհրդում:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի կարծիքով՝ այս ընտրությունը նախ և առաջ վկայում է եվրոպական կրթական համայնքի վստահությունը Հայաստանի և մեր երկրի որակի ապահովման համակարգի հանդեպ:
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյան

17:00 Հայաստան
ԵՊԲՀ-ում մեկնարկած «Սեռական և վերարտադրողական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում

սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի արտասահմանցի և տեղացի առաջատար մասնագետները ներկայացրել են ոլորտի արդի թեմաներն ու կիսվել մասնագիտական փորձով: Ողջունելով գիտաժողովի մեկնարկը՝ ԵՊԲՀ ռեկտոր Ա. Մուրադյանը մասնակիցներին մաղթել է արդյունավետ քննարկումներ՝ բարձրացված բոլոր հարցերի ուղղությամբ: Հոգեբույժ, սթրեսոլոգ պրոֆեսոր Ա. Թադևոսյանն ընդգծելով գիտաժողովի կարևորությունը, նշել է, որ սեքսոպաթալոգիայի խնդիրները բխում են նաև այլ ոլորտներից, և այս հանդիպում կազմակերպվել է՝ հաշվի առնելով, հատկապես, բժշկության տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվածությունն ու մասնակցությունը:
Աղբյուր՝ ԵՊԲՀ
 

 

 

16:20 Հայաստան
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ է այցելել «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ը

Ստեղծագործական 81 տարվա ճանապարհ անցած համույթն ազատազրկված կանանց ներկայացրել է հայ ազգային երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազը: Ծրագիրը հագեցած է եղել նաև գուսանական և դասական ստեղծագործություններով: Համերգի ավարտին հիմնարկի վարչակազմը հայտնել է իր երախտիքի խոսքերը համույթի ղեկավարներին և մասնակիցներին՝ վստահաբար նշելով, որ հասարակությունից մեկուսացված անձանց հետ մշակույթի լեզվով հաղորդակցվելը հոգևոր անհրաժեշտություն է և նպաստում է կալանավայրի առօրյան դրական լիցքերով ապահովելուն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}