Քննարկում է Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովելու հարցը. Արմեն Գրիգորյան
Կառավարության նիստի դռնփակ հատվածում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ Կառավարության ուշադրության կենտրոնում են Սիրիայի այն բնակավայրերը, որտեղ հայ բնակչություն կա:
«Այս պահին հանձնարարական կա` քննարկելու, հասկանալու, թե ինչպես ենք կարողանալու ապահովել Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունը, հասկանալու նաև, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել: Անվտանգության խորհրդի գրասենյակում արդեն ավելի մանրամասն պլանները կմշակենք, օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կունենանք: Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը։
Հարցին՝ հումանիտար առաքելություն իրականացնող հայկական խմբին վտանգ չի սպառնո՞ւմ, Արմեն Գրիգորյանն ասաց, որ, բնականաբար, Սիրիայում ընդհանուր զարգացումներն ազդում են, բայց այս պահին լուրջ մարտահրավերներ չկան. «Հումանիտար առաքելությունը, որը գտնվում է Սիրիայում, իրենց մասով անհանգստանալու լուրջ խնդիր չունենք»։
Նա նաև ասաց, որ հայկական առաքելությունը ռազմական գործողություններին չի մասնակցելու. «Այն, որ դա հումանիտար առաքելություն է, չի կարող որևէ ձևով մասնակցություն ունենալ ռազմական որևէ գործողության»:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի վարչապետի որդին կոչ է անում բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները
- Ռուսաստանի ու Իրանի արձագանքը՝ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը
- ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա. Նիկոլ Փաշինյան
- Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությունը մարտահրավեր է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար. Արմեն Պետրոսյան
- Պետությունների և միջազգային կառույցների արձագանքը՝ Թուրքիայի Սիրիա ներխուժմանը
- ԱԳՆ. Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը
- Սիրիայի տարբեր թաղամասերի հրթիռակոծությունից 8 քաղաքացի է զոհվել
- Նախատեսվում է տարհանել Սիրիայի Թել Աբյադ քաղաքում բնակվող 16 հայ ընտանիք
- Էրդողանը պաշտոնապես հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին