Էրդողանը պատասխանել է Սիրիա ներխուժումը «վատ գաղափար» անվանած Թրամփին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Yeni Safak-ին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան իրավունք ունի Սիրիայում իրականացնել «Խաղաղության աղբյուր» գործողությունը ՝ շնորհիվ այն համաձայնագրի, որը ստորագրվել է Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների կողմից 1998 թվականին: Այսպիսով, նա պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որը «վատ գաղափար» էր անվանել Էրդողանի որոշումը` սկսելու այս գործողության երկրորդ փուլը: Այս մասին գրում է rbc-ն։
«Ինչ վերաբերում է Սիրիայի օդային տարածքի օգտագործմանը, ապա այն չի պատկանում Միացյալ Նահանգներին: Սա միջազգային տարածք է, սա սիրիական օդային տարածք է: Քանի որ այն Միացյալ Նահանգներին չի պատկանում, դրա օգտագործման հարցը ևս որոշում է սիրիական ռեժիմը», - ասել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով, ամերիկյան զորքերը Սիրիայում են ոչ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հրավերով, իսկ թուրքերն իրավունք ունեն այնտեղ գտնվել՝ Ադանայում կնքված համաձայնագրով:
«Ըստ այդ պայմանագրի, եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԲԿ) դեմ, ապա մեր զինված ուժերն իրավունք ունեն հետապնդել ահաբեկիչներին», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին թուրքական բանակը լայնամասշտաբ գործողություն սկսեց Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական աշխարհազորայինների դեմ: Նախօրեի կեսօրին թուրքական ռմբակոծիչները հարձակվել են քրդական դիրքերի վրա, երեկոյան գործի է դրվել թուրքական հրետանին: Օդային հարձակումներից և հրետակոծումից մի քանի ժամ անց Թուրքիան սկսել է ցամաքային գրոհ:Արդեն իսկ հաղորդվում է 8 զոհի, 2 տասնյակից ավելի վիրավորների մասին, որոնց մեջ են նաև քաղաքացիական անձինք։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա. Նիկոլ Փաշինյան
- Պետությունների և միջազգային կառույցների արձագանքը՝ Թուրքիայի Սիրիա ներխուժմանը
- ԱԳՆ. Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ