Ապրիլյան պատերազմում զոհված մայոր Սուրեն Մելքումյանն այսօր կդառնար 40 տարեկան
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, մայոր Սուրեն Մելքումյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 40 տարեկան։
Մայորը զոհվել է ապրիլի 2-ին՝ Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:
Սուրեն Մելքումյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 10-ին, Արցախի Հադրութի շրջանի՝ Տումի գյուղում: Սովորել է Տումի գյուղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1997 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2001 թվականին ավարտելով ռազմական ինստիտուտը լեյտենանտի կոչումով և կապավորի մասնագիտությամբ, ծառայել է ԼՂՀ ՊԲ մի շարք զորամասերում` ամենուր ցուցաբերելով բարձր կատարողական կարգապահություն և մարտական պատրաստվածություն: Բարձր պատասխանատվության համար նշանակվում է Ջաբրայիլի զորամասի վառելիքա-քսայուղային նյութերի ծառայության պետ։
Նա իր չորս որդիներին դաստիարակում էր զինվորականի խստությամբ: Նա միշտ ասել է. «Դիրքեր եմ բարձրանում, որ երեխաներս ինձանով հպարտանան»։
Սուրեն Մելքումյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին hակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ մղած կատաղի մարտերում պատճառելով թշնամու կենդանի ուժի զգալի կորուստներ, կասեցրել է նրա ներթափանցումը դեպի մեր պաշտպանության խորք:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ծանր մարտում զոհվել են տվյալ մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ. փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանում զոհված Գևորգ Գևորգյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված Նորիկ Սարգսյանն այսօր կդառնար 23 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
- Լուսավոր ու բարի ժպիտով Ադամ Սահակյանի ծննդյան օրն է
- Մարտակերտի արծիվներն իրենց հետ տարան իմ արցունքները. Կարեն Թորոսյանի հիշողությունները
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան