Քաղաքական 11:40 10/10/2019 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Հակառակորդի հետ «վերելակային մեղրամիսը» վերջացել է

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, հասարակական գործիչ, «Վերադարձ Հայաստան» և «Արար» հիմնադրամների համահիմնադիր Ավետիք Չալաբյանը օրենսդիր ու գործադիր մարմիններից պահանջում է ընդունել պատերազմի պայմաններին համարժեք պաշտպանական բյուջե, և պատրաստվել երկիրն ու ժողովրդին պաշտպանելուն։

Նա գրել է.

«ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԹՎԵՐԸ, ԿԱՄ ԻՆՉՈՒ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԵՑՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

2015 թ․ սկզբից սկսած, երբ արդեն զգացվում էր մոտալուտ պատերազմի շունչը, երբ հակառակորդը պարբերաբար դիվերսիաներ էր ձեռնարկում, երբ նախորդ տարվա նոյեմբերին արդեն խոցվել էր մեր մարտական ուղաթիռը, և երբ հակառակորդի ամբողջ մամուլը հեղեղված էր հայության հասցեին սպառնալիքներով, մենք պարբերաբար քննարկում էինք ունենում ՊՆ այն ժամանակվա ղեկավարության հետ, հորդորելով արագացված տեմպերով ընդլայնել պաշտպանական բյուջեն, և սկսել սպառազինությունների արդիականացման գործընթացը։ Ի զարմանս մեզ, նախկին իշխանությունը 2016 թ․ պաշտպանական բյուջեն ընդունեց նախորդ տարվա համեմատ ընդամենը 4% ավելացմամբ (192 մլրդ դրամից 200 մլրդ դրամ), դա բացարձակ անհամարժեք էր այն ռազմական սպառանալիքներին, որոնք կանգնած էին մեր երկրի առաջ։ Արդեն 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո էր, որ սկսվեց Ռուսաստանից ժամանանակից սպառազինությունների մատակարարումը, եկան գերհզոր Իսկանդերները և Սմերչերը, մեր պաշտպանական բյուջեն երկու տարում աճեց համարյա 50%-ով, բայց պահն արդեն կորցված էր, իսկ կորուստները՝ անվերադարձ։

Այսօր, չորս տարի անց, մեր հակառակորդը տառացիորեն կրկնում է նույն ձեռագիրը՝ աճում է առաջնագծում դիվերսիաների թիվը, հակառակորդի ղեկավարները բարձր ամբիոններից հոխորտում են Արցախը վերանվաճելու մասին, և պաշտոնապես հայտարարում են սպառազինությունների գնման նոր միլիարդանոց ծրագրերի մասին։ Պատմությունը կրկնվում է, և պետք չի պայծառատես լինել հասկանալու համար, թե ուր է այն ի վերջո տանելու։ Այս պայմաններում թվում է, թե մեր Կառավարությունն էլ պետք է ամեն ինչ անի՝ պատրաստելու երկիրը, բանակը և ժողովրդին հնարավոր պատերազմի, և մի բռունցք դառնալով, դիմագրավի հակառակորդի նկրտումներին, առավել ևս, որ այն իշխանության էր եկել օլիգարխներից թալանը հետ վերադարձնելու, և այն բանակի վերազինմանը տրամադրելու խոստումով։

Դրա փոխարեն, Հայաստանի Կառավարությունը իր սեպտեմբերի 30-ի նիստում ընդունում է 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, որով սահմանում է հետագա մեկ տարվա իր հիմնական ծախսային ուղենիշները։ Այս բյուջեով, մեր ռազմական պաշտպանության ծախսերը մեծացվում են ընդամենը 0,8%-ով, ներկա 300,5 մլրդ դրամից 303 մլրդ դրամի (փաստացի գնաճից էլ քիչ, այսինքն իրականում պակասեցվում է), այն դեպքում, երբ ընդհանուր պետական բյուջեն ծախսերի մասով նախատեսվում է ավելացվնել ամբողջ 14%-ով, 1,648 մլրդ դրամից 1,880 մլրդ դրամի։ Պետական բյուջեում ռազմական պաշտպանության ծախսերը այսօրվա 18,2%-ից նախատեսվում է նվազեցնել 16,1%-ի, փոխարենը անհամաչափ ավելացնել են բազմաթիվ այլ ծախսեր, որոնք գուցե արդարացված կլիներ այլ պայմաններում, բայց ոչ այն պահին, երբ նորից սրվում է պատերազմի վտանգը։ Բյուջեին կից Կառավարության տարեկան ուղերձը խոսում է ինչի մասին ասես, բացի պաշտպանությունից, որի մասին բառ իսկ չկա։

Այն պայմաններում, երբ ահագնանում է պատերազմի վտանգը, ուղիղ հակառակ մոտեցումն էր անհրաժեշտ՝ արագանցիկ ավելացնել ռազմական պաշտպանության ծախսերը, հասցնել դրանք ընդհանուր պետական բյուջեի մոտ 20%-ին, դրանով հստակ ուղերձ հղել հակառակորդին՝ մենք չենք ընկրկելու, մեր հնարավորությունների սահմաններում արագացված արդիականացնելու ենք մեր սպառազինությունները և պաշտպանական համակարգը, և պատրաստվելու ենք կոշտ հակահարված տալ մեր տարածքի և անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգության։ Այսօր սակայն, տեղի է ունենում ուղիղ հակառակը՝ Կառավարությունը, փաստացի սառեցնելով ռազմական ծախսերը, դրանով ուղերձ է հղում, որ ոչ մի պատերազմի էլ չի պատրաստվում, և խրախուսում է հակառակորդին՝ սաստկացնելու հռետորաբանությունը, և անցնելու մեր դեմ ավելի կոշտ գործողությունների։

Ես չեմ ցանկանում որևէ մեկին դեռևս մեղադրել, սակայն այս ամենի միջով մենք արդեն անցել ենք չորս տարի առաջ, և արդյունքներն էլ հայտնի են։ Եթե չենք ցանկանում, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը կրկնվի (գուցե էլ ավելի մեծ մասշտաբներով և կորուստներով), այսօրվա Կառավարությանը պետք է հրաժարվի իր հակասական հռետորաբանությունից, ընդլայնի ռազմա-տեխնիկական համագործակցությունը հիմնական արտաքին գործընկերների հետ, ընդգծված ավելացնի ռազմական պաշտպանությանն ուղղվող հատկացումները և կրիտիկապես անհրաժեշտ սպառազինությունների գնումները, և դրանով կանխի հնարավոր պատերազմը դեռ իր բնում։

Հակառակորդի հետ "վերելակային մեղրամիսը" վերջացել է, և ցանկացած հապաղման համար բոլորս ենք թանկ գին վճարելու, եթե այս Կառավարությունը դա դեռ չի հասկացել, մնացած բոլորը դա պարզ տեսնում են։ Ես անցած շաբաթ արտաքին վտանգին ընդառաջ միասնության կոչ էի արել, հիմա էլ այն կրկնում եմ՝ բայց այս անգամ, կրկնում եմ այն կոնկրետ գործողություն պահանջելով Կառավարությունից և իր կցորդ Ազգային ժողովից՝ ընդունեք պատերազմի պայմաններին համարժեք պաշտպանական բյուջե, և պատրաստվեք երկիրն ու ժողովրդին պաշտպանելուն!»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}