Եգիպտոսի կեղծ տոմսեր գնած քաղաքացիները կառավարության շենքի դիմաց են
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում «ԹՐԱՎԵԼԱՆ» ընկերությունից տուժած քաղաքացիները։ Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում էին հսկողության տակ վերցնել քրեական գործը, ինչպես նաև հնարավորություն դեպքում սատարել տուժածներին։
Ընկերության տնօրեն Աննա Սահակյանը տարբեր քաղաքացիներից ստացել է գումարներ, նրանց տրամադել ստացականներ, կնքել պայմանագրեր, որոշ դեպքերում նաև էլեկտրոնայիան տոմսեր։ Սակայն ինչպես հետագայում պարզվել է, տոմսերը, վաուչերները կեղծ են, ծառայությունների համար ստացած գումարները տնօրենը յուրացրել է։ Նրանք այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ տուժողների թիվն անցնում է հարյուրից, իսկ կորցրած գումարը կազմում է 200 հազար դոլարին համարժեք դրամ։ Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն, Աննա Սահակյանը կալանավորված է։
«Օրենսդրական բացի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են անելանելի վիճակում։ Նախկինում այլ տուրիստական ընկերությունում աշխատած Աննա Սահակյանը կատարել է ապօրիննություններ, քրեական գործ է հարուցվել, սակայն հետ նա իր ամուսնու հետ բացել է նոր ընկերություն ու շարունակել կանխամտածված ապօրինի գործունեությունը»,-նշում են ակցիայի մասնակիցները։
Նրանք մանրամասնում են, որ նախապես պլանավորած հանցագործության սխեմայի համաձայն, Աննա Սահակյանն ամուսնալուծվել է, արդյունքում այսօր իր անունով ոչ մի գույք չունի։ Եթե նույնիսկ դատարանը հոգուտ հայցվորների որոշում ընդունի, ապա փոխհատուցում ստանալու մասին խոսք լինել չի կարող։
Քաղաքացիները հույս ունեն, որ կառավարությունը կաջակցի իրենց, ապա կանի հնարավոր բոլոր քայլերը նման դեպքերը բացառելու, ինչպես նաև տուրիստական ոլորտում բավարար վերահսկողություն սահմանելու մեխանիզմների մշակման համար։
Հիշեցնենք, որ խնդրի մասին Panorama.am-ն ահազանգել էր դեռ այս տարվա մայիսի 1-ին։ Մեկ շաբաթ անց նա կալանավորվեց։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով։
Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետը սահմանում է. «Յուրացնելը կամ վատնելն առանձնապես խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։
Հարակից հրապարակումներ`
- Տուրիստական գործակալության տնօրենի կողմից խարդախության դեպքով քրգործը ՔԿ վարույթում է
- Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու վերադառնալ Երևան
- Եգիպտոսում ՀՀ դեսպանություն. Հուրգադայաում մնացած ուղևորները թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Երևան
- Եգիպտոս չմեկնած քաղաքացիները պահանջում են վերադարձնել իրենց գումարները
- Քաղաքացիները մնացել են Եգիպտոսում, իսկ ոստիկանությունը դեռ քննություն է իրականացնում
- Դեպի Եգիպտոս կեղծ ավիատոմսերի մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում
- Կեղծ ավիատոմսեր՝ դեպի Եգիպտոս
- Տուրիստական ընկերության տնօրենը կալանավորվեց
- Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել տուրիստական ընկերության տնօրենին կալանավորելու վերաբերյալ
- Տուրիստական գործակալության միլիոններ յուրացրած աշխատակցին մեղադրանք է առաջադրվել
- Գողացած մեղրամիսը, միլիոններն ու «Yerevan travel»-ի անհետացած նախկին աշխատակցուհին