Ֆինլանդիան դադարեցնում է Թուրքիային զենքի վաճառքը
Ֆինլանդիան դատապարտում է Թուրքիայի հարձակումը քրդերի վրա Սիրիայի հյուսիս-արևելքում և դադարեցնում զենքի արտահանումը Թուրքիա: Այս մասին գրում է tellerreport-ը։
«Ֆինլանդիան պաշտպանական սարքեր չի արտահանում այն երկրներ, որոնք պայքարում կամ խախտում են մարդու իրավունքները», - թվիթերում գրել է ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը։
Ուղիղ երեք շաբաթ առաջ Ֆինլանդիայի կառավարությունը հավանություն տվեց Թուրքիային անօդաչու սարքերի վաճառքին: Բայց այն բանից հետո, երբ Թուրքիան երեկ Սիրիայի հյուսիսարևելյան մասում հարձակողական գործողություն սկսեց քրդական թիրախների դեմ, Ֆինլանդիան կտրուկ արձագանքեց:
Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռիննի հայտարարության մեջ ասվում է, որ ֆինլանդիան սատարում է ԵՄ-ի կողմից Թուրքիայի հարձակողական գործողության դատապարտմանը և հաստատում է, որ զենքի ամբողջ արտահանումը դադարեցված է:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա. Նիկոլ Փաշինյան
- Ժան-Կլոդ Յունկեր. Եվրամիությունը չի վճարելու Թուրքիայի «անվտանգության գոտու» համար
- Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությունը մարտահրավեր է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար. Արմեն Պետրոսյան
- Պետությունների և միջազգային կառույցների արձագանքը՝ Թուրքիայի Սիրիա ներխուժմանը
- ԱԳՆ. Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ