Հայտնաբերել են 20-ից ավելի բնակարան թալանած տղամարդուն
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Խաչիկ Դաշտենցի փողոցից բերման ենթարկեցին Ջերմուկի 44-ամյա մի բնակչի: Նրա նկատմամբ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 3-ից հայտարարվել էր հետախուզվում գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության վարչությունը:
Բնակարններից մեկից հափշտակված զարդերը հայտնաբերվել են:
Հետախուզվողը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: