Հայտնաբերվել է անբուժելի քաղցկեղ, որի ռիսկային գոտում երեխաներն են
Ռուսաստանում 60 հազար երեխաներից 1-ը հազվագյուտ քաղցկեղ ունի: Սա II տեսակի նեյրոֆիբրոմատոզն է։ Այս մասին ասել է գիտնական Դինա Ստեպանովան:
Ինչպես գրում է MIG News-ը, Ռուսաստանի Դաշնության ոչ բոլոր բժիշկներն են տեղյակ քաղցկեղի այս տեսակի մասին: Աշխարհում 25 հազար մարդկանցից 1-ը տառապում է այս հիվանդությամբ։
Նման հիվանդությամբ ուռուցքները կենտրոնական նյարդային համակարգում ձևավորվում են մոտ հինգ տարի հետո: Ի վերջո, երեխան կորցնում է լսողությունը և կորցնում հավասարակշռությունը:
Ասվում է, որ Ռուսաստանում գրեթե չկան ուսումնասիրություններ այս տեսակի հիվանդության վերաբերյալ: Սակայն Ստեփանովան ինքն է որոշել ուսումնասիրել այս մահացու հիվանդությունը և լաբորատորիա է ստեղծել Մոսկվայում:
Նշենք, որ այդ երեք տեսակներն են՝ նեյրոֆիբրոմատոզ տիպ 1 (NF1), նեյրոֆիբրոմատոզ տիպ 2 (NF2), և շվանոմատոզ։ NF1-ի ախտանիշներն են՝ բաց շագանակագույն մաշկային կետերը, թևատակերի և աճուկների շրջանի պեպենները, փոքր հանգույցներ նյարդերի ներսում և սկոլիոզ։ NF2-ի դեպքում կարող է դիտվել լսողության կորուստ, կատարակտ երիտասարդ հասակում, հավասարակշռության խնդիրներ, մկանային զանգվածի կորուստ, մաշկի փոքրիկ գոյացություններ։Այս ուռուցքները սովորաբար բարորակ են։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին