«Հորիզոնի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված 290 հատ հաճարենու կոճղեր
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 5-րդ պահաբաժնի «Հորիզոնի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերվել են, անհայտ անձանց կողմից, ապօրինի հատված, թվով 290 հատ հաճարենի տեսակի ծառի կոճղեր, իսկ նույն մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Ելլու» տարածքում՝ թվով 43 հատ նույն ծառատեսակի ծառի կոճղեր։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 26.802.000 ՀՀ դրամ։
Իրավախախտումն արձանագրվել է հոկտեմբերի սկզբներին Տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների և Ազգային անվտանգության ծառայության Տավուշի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված համատեղ տեղազննության ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնաբերվել է ապօրինի ծառահատումների համար հետախուզման մեջ գտնվողը
- Ապօրինի ծառահատում՝ Գավառում
- Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել
- Ստեփանավանում ծառահատումների համար մեղադրանք է առաջադրվել 16 անձի
- Իջևանում ապօրինի ծառահատումների հետ կապված անուններ այս պահին չեմ կարող տալ. Օսիպյան
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները