Սպորտ 18:00 10/10/2019 Հայաստան

Շախմատը Գվարների չունի

Հեղինակ` Արփի Ջիլավյան

Աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն ասել է. «Շախմատը միավորում է խաղը, արվեստը և գիտությունը»։   Այդ միավորումը զգալու հնարավորությունը շախմատիստին տալիս է հաջորդաբար բաց և մուգ գույնի 64 փոքր դաշտ ունեցող տախտակն ու ձեռքի տակ գտնվող 16 ֆիգուրը։

Թե ինչ նշանակություն ունի շախմատիստի համար տախտակի ու ֆիգուրների չափը, ձևն ու պատրաստման նյութը, որպեսզի ավելի հաճելի լինի հաղթանակի հասնելու ճանապարհը՝  Panorama.am-ը պարզել է հենց իրենցից՝ շախմատիստներից։



Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Արման Փաշիկյանի համար խաղաքարերի ծանրությունն ու որակը կարևոր է։

«Օրինակ թեթև խաղաքարերը խնդիր ունեն, շատ հաճախ կարող են ընկնել քայլ անելու ընթացքում, դրա համար ֆիգուրները պետք մի քիչ ծանր լինեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Շախմատիստը պատմեց, որ մրցաշարերի ժամանակ խաղատախտակին մոտենալիս առաջին պահին ինչ-որ ուշադրություն դարձնում է՝ խաղաքարերը լավն են, վատն են, դրանից հետո կենտրոնանում է միայն խաղի վրա. «Այնպես չի լինում, որ վատ խաղաս, հետո ասես՝ վատն էին  քարերը կամ տախտակը լավը չէր, դրանից էր»։

Փաշիկյանը հիշեց, որ թեթև խաղաքարերի պատճառով մի անգամ արագ խաղի ժամանակ խնդիր է առաջացել։

«Կայծակնային խաղ էր, արդեն վայրկյաններ էր մնացել ավարտին, երբ հակառակորդս քայլ արեց ու բոլոր ֆիգուրները թափվեցին,  ժամանակ էլ չկար ու չէինք կարողանում դիրքը հիշել, որ վերականգնեինք, իսկ դադար տալու իրավունք չունեինք, նա արագ-արագ վերականգնեց, և շարունակեց խաղը։ Իսկ ծանր խաղաքարերի դեպքում տախտակի վրա դրանք ավելի հաստատուն են մնում»,- պատմեց շախմատիստը։


Հայաստանի կրկնակի  չեմպիոնուհի, կանանց գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի համար շախմատի մասին խոսելը սիրո խոստովանության պես մի բան է։ 

Լիլիթը նախընտրում է խաղալ փայտե դասական շախմատով, ավելի ծանր խաղաքարերով։
«Երկու տեսակ փայտե շախմատ ունեմ, որոնցով հիմնականում աշխատում եմ։ Մրցաշարերի ժամանակ, երբ մոտենում ես խաղատախտակին, եթե ինչ որ թերություն լինի, ինչը շատ հազվադեպ կարող է պատահել, նկատում ես անմիջապես։ Շախմատիստները խաղի, աշխատանքի ընթացքում ֆիգուրները տեսնում են ոչ միայն տախտակի վրա, այլ նաև մտքում, երևակայության մեջ»,- ասում է շախմատիստուհին ու հավելում, որ պրոֆեսիոնալ շախմատիստներն ավելի շատ հարմարությանն են նայում։

Նա պատմեց, որ վարպետ չունի, ով իր համար շախմատ է պատրաստում, բայց  շատ կցանկանա իր համար հատուկ խաղատախտակ պատվիրել, որի վրա ավելի հեշտ կլինի մարզվել։

Լիլիթ Գալոյանը նշեց, որ տեսակով կոլեկցիոներ չէ և չունի հավաքածուներ, շախմատի տեսքով ստացած նվերներն էլ շատ չեն. «Ես էլ եմ շախմատ նվիրում ուրիշներին, սիրում եմ ապակուց շախմատ է նվիրել, որոնով և  կարելի է խաղալ, և որպես հուշանվեր պահել»։

Իսկ թե խաղում ո՞րն է իր ամենասիրելի ֆիգուրը՝ շախմատիստուհին ասաց. «Զինվորը, այն ապագա ունի, փոխակերպելու ու ընտրության հնարավորություն ունի՝ ի տարբերություն մյուս խաղաքարերի»։



Շախմատիստ, միջազգային վարպետ Աղասի Ինանցը հայտնեց, որ ՖԻԴԵ-ի կողմից հաստատված Staunton շախմատի տեսակ գոյություն ունի, որով անցկացվում են միջազգային մրցաշարերն ու Աշխարհի առաջնությունը։

«Պրոֆեսիոնալ խաղերի ժամանակ նախընտրում եմ հենց այդ տեսակով խաղալ, սակայն որպես հոբբի մի ժամանակ տարբեր թեմաներով շախմատներ էի հավաքում։ Օրինակ Ավարայրի ճակատամարտի թեմայով խաղաքարեր ունեմ, բայց կարծում եմ պրոֆեսիանալ շախմատիստի համար ավելի հարմար է խաղալ այնպիսի շախմատով, որը պաշտոնական մրցաշարերի ժամանակ է տեսնում»,- նշեց Ինանցը։


Գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը այդքան էլ բծախնդիր չէ այս հարցում՝ մրցաշարերի ժամանակ նախընտրում է փայտից, իսկ տանն այս պահին օգտագործում է ոչ փայտե խաղաքարեր ու տախտակ։

«Շախմատ պատրաստող վարպետների չեմ ճանաչում, բայց Վերնիսաժում միշտ հանդիպում եմ և ուշադրությունս գրավում են շախմատի տաղավարները։ Այսպես կասեմ՝ ինչպես մնացած ամեն ինչ, այնպես էլ շախմատի քարերը՝ չափի մեջ են գեղեցիկ»,- նկատեց Լիլիթը։

Շախմատիստուհին նաև նշեց, որ եթե մրցաշարերի ժամանակ հանդիպի այնպիսի խաղաքարեր, որոնք կարող են ազդել շախմատիստի վրա, նա կարող է դիմել դատավորին ու հնարավորության դեպքում փոխել դրանք։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}