Լուկաշենկոն կոչ է արել ԱՊՀ երկրներին աջակցել Ուկրաինայի գործող իշխանությանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աշխաբադում անցկացվող ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ կոչ է արել ԱՊՀ առաջնորդերին աջակցել Ուկրաինայի գործող իշխանությանը:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Բելառուսի նախագահը նշել է, որ նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ են խրված այդ խնդրի մեջ»:
«Խոսելով Ուկրաինայի նոր իշխանության մասին՝ կցանկանայի նաև ձեզ կոչ անել աջակցել դրան:
Դուք տեսնում եք այս իշխանությունն արդեն տապալելու միտում, բայց մենք պետք է հասկանանք, թե դրանից հետո ով կգա իշխանություն Ուկրաինայում»,- հայտարարել է Լուկաշենկոն: