Արազափ գյուղում հրդեհի հետևանքով տուժածներ չկան
Հոկտեմբերի 11-ին, ժամը 14:27-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արազափ գյուղի 6-րդ փողոցում այրվում են տներից մեկի տանիքը և խոտածածկույթ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:57-ին, մարվել՝ 15:37-ին:
Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 20 քմ) և գոմաղբ (մոտ 3 խմ):
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց