Չինացիները մարտական թռչող ափսե են ստեղծել
Չինացի ինժեներները ստեղծել են մարտական թռչող ափսե, որը նման է թռչող օբյեկտի (ՉԹՕ)։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The Drive-ին։
Նշվում է, որ նոր մարտական սարքը ներկայացվել է China Helicopter Exposition 2019 ցուցահանդեսում։ Նախագիծն անվանել են «Գերմեծ սպիտակ շնաձուկ»։
Ենթադրվում է, որ թռչող ափսեն կարող է տեղավորել երկու հոգու։ Նշվում է նաև, որ այն կարող է բացել ժամում 650 կիլոմետր արագություն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ