Հասարակություն 12:46 12/10/2019 Հայաստան

Ուզենք-չուզենք՝ միավորվելու ենք

Անկասկած բոլորը գիտեն առակը ծերունու մասին, ով ուզում էր, որ  իր երեք որդիներն իրար  հետ  հաշտ ու համերաշխ ապրեն։ Նա հանձնարարում  է  որդիներին՝ ավելը մեջտեղից երկու կես անել։ Չեն կարողանում: Իսկ առանձին ծղոտները  հեշտությամբ կոտրում են։  Հայրը  պատգամում է՝  «Կյանքում էլ ճիշտ այդպես է: Եթե դուք միասին լինեք, ոչ ոք չի կարողանա կոտրել ձեզ, իսկ առանձին լինելիս ձեզ հաղթելը նույնքան հեշտ է, որքան երկու ծղոտ կոտրելը»:

Հիմա մենք  առանձնացված ծղոտներով հասարակություն ենք․․․ դեռ ավելին՝  սև  ու սպիտակի բաժանած հասարակություն։ Մեզ կոտրելն այսօր այնքա՜ն հեշտ է դարձել, հատկապես երբ բան ու գործ թողած իրար միս ենք ուտում։ Իսկ հակառակորդը դարանակալած հարմար պահի է սպասում։ 

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան օդային և ցամաքային հարձակում սկսեց Սիրիայի հյուսիսի քրդաբնակ տարածքներում։ Ադրբեջանը սատարում է Թուրքիայի գործողություններին։ Ի՞նչ երաշխիքներ ունենք, որ մի պատերազմ էլ Ադրբեջանը չի սկսի մեր դեմ՝ օգտվելով այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է թուրք-սիրիական  հակամարտության վրա։

Ովքե՞ր են այդ դեպքում հարվածն իրենց վրա վերցնելու․․․ այն երիտասարդները, ովքեր ձվեր են նետում լրատվամիջոցի վրա, թե՞ այն գեներալները, ում  անամոթաբար վարկաբեկում կամ ամբաստանյալի աթոռին են նստեցնում։ Ներքին թշնամիներ մոգոնելու մոլուցքով տարված իշխանությունները գոնե հասկանո՞ւմ են, որ թուլացրել են Հայաստանի և Արցախի անվտանգությունը՝ հերոսի ու տականքի  տեղերը փոխելով։ Երբ անդեմ-անսեռ զանգվածը՝  ֆեյքերի կամ իրական տականքի տեսքով անպատիժ հայհոյում է պատերազմի միջով անցած զինվորականներին, ինքը պատրա՞ստ է  զենք վերցնել և առաջին գիծ գնալ։ Հազիվ թե․․․ ավելի շուտ վայրկենապես կտարրալուծվեն  հեռվից կռվողներին «դուխ տվողների» անանուն-անհասցե շարքերում, որտեղ դարձյալ անհատական պատասխանատվության խնդիր չկա։

Իսկ թավշյա իշխանություններն արդեն կանգնում են իրական  պատասխանատվությունների առաջ՝  ադրբեջանցիների  հակահայկական  ծրագրերը տարբեր հարթակներում վիժեցնելու առումով,  Սիրիայից հնարավոր նոր փախստականներին ընդունելու հարցերով, ադրբեջանական քարոզչական և ռազմական դիվերսիաներին դիմակայելու համար, ներքին անթիվ դժգոհությունները լուծելու հարցերով։ Վաղուց  ժամանակն է գիտակցել, որ «հեղափոխության  բրենդով»  ո՛չ ներքին կայունություն կպահես և տնտեսություն կզարգացնես, ո՛չ էլ հակառակորդին կհաղթես  ո՛չ դիվանագիտության ասպարեզում, ո՛չ էլ առավել ևս պատերազմի դաշտում։ 

Եթե պետության ղեկավարն ինքը չի տեսնում  և չի զգում առկա իրականությունը, կաբինետ ու խորհրդականներ կան՝  իրական վիճակը զեկուցելու և շտկելու համար։ Ահա այստեղ էլ բախվում ենք լրջագույն խնդրին՝  ովքե՞ր են վարչապետի շրջապատն ու  խորհրդականները և արդյո՞ք նրանց խորհուրդները բխում են  հայության շահերից; ովքե՞ր և  ինչո՞ւ են վարկաբեկում հաղթանակած պատերազմի գեներալներին,  ինչո՞ւ է Արցախի հետ հարաբերություններում լարումը մշտապես թարմացվում; ինչն է ստիպո՞ւմ ապօրինի կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին, ինչո՞ւ է շարունակվում և խրախուսվում  հասարակության պառակտումը; ի՞նչ իրավունքով են հետապնդման ենթարկվում այլ կարծիք ունեցողները։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գիտեն միայն ասես հեռակառավարման վահանակով մեր երկիրը ղեկավարող  չգիտեմ ինչ սորոսա-մասոնական-արևմտյան  աներևույթ ուժերը․․․ Նրանք մեզ պատերազմից չեն փրկի,  հակառակը՝ պատերազմի երախը կնետեն։

Իսկ Ադրբեջանի կողմից կռվող վարձկանը կամ Նախիջևանի կողմից սուրացող ռումբը չեն նայելու, թե մեզնից ով  է Նիկոլին պաշտում, իսկ ով է Քոչարյանին աջակցում։ Նրանց համար մենք բոլորս թշնամի ենք ու հայ։ Այնպես որ, ուզենք-չուզենք՝ ստիպված ենք  միավորվել արտաքին թշնամու դեմ, մանավանդ որ  մենք պատերազմից ապահովագրված չենք։

Եվ չմոռանանք, որ և՛Արցախյան ազատամարտում , և՛ Ապրիլյան քառօրյայում  հաղթեցինք միայն մեր միասնականության և զինվորին թև ու թիկունք լինելու շնորհիվ։ Պարտավո՛ր ենք միավորվել, քանի որ  պարզապես իրավունք չունենք հեռանալ իրարից այնքան, որ զինվորի թիկունքը բաց  մնա։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:19
Սևանն՝ առանց ձկան և խեցգետնի
«Սիգի պահպանություն գոյություն չունի. ամեն օր էլ վաճառում են և՛ բազմացող առանձնյակներ, և՛ ձկնկիթ»,-այս մասին այսօր լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ռուբեն Հայրապետյան. «Գնացեք էդ... մատնաչափիկներից հարցրեք»
«Ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել»,- իր առանձնատան առջև հավաքված լրագրողներին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին...
Աղբյուր` Panorama.am
14:55
Վահե Հովհաննիսյան. Կառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն իր այսօրվա հոդվածում անդրադարձել է պետական ապարատի մասին վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ունենք աշխատակիցներ, որ չեն աջակցում, թեև կարող են. Զարուհի Բաթոյանը՝ վարչապետի հայտարարության մասին
«Այո, կա նման դիմադրություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
14:46
Վլադիմիր Կազիմիրով. Փաստաթղթի ստորագրումից հետո Հեյդարը սկսեց տանջել ինձ
Վլադիմիր Կազիմիրով․ Բանակցություններն առանց Լեռնային Ղարաբաղի չտվեցին ոչ մի համաձայնագիր
Աղբյուր` Panorama.am
14:34
ԽՄՕՄՄ-ը՝ վոլեյբոլի կանանց Հայաստանի գավաթակիր
Ավարտվել է վոլեյբոլի կանանց Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել են չորս թիմեր: Եզրափակիչում ԽՄՕՄՄ-ը 3:1 հաշվով հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
14:19
Րաֆֆի Հովհաննիսյան. Շատ եմ ուզում՝ վարչապետը մեթոդաբանական մենակությունից դուրս գա
«Ամբողջ աշխարհի  հայությունը, Հայաստանը պետք է ավելի հավաք վիճակի մեջ լինեն, ներքուստ ավելի ուժեղ պետք է լինենք»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների, բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ. Փաշինյան
Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը զինված ուժերն են, հայոց բանակն է։ Այս մասին այսօր Պաշտպանության նախարարության 2020 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:13
Մեղադրանքներ են առաջադրվել ՊԵԿ 6 աշխատակիցների
Նրանցից մեկը կալանավորվել է
Աղբյուր` Panorama.am
14:01
Անդրանիկ Միհրանյան. Հայաստանը ռուսաստանյան լրատվամիջոցներում ներկայացվում է որպես Բուրկինա Ֆասո
«Չեմ կարծում, որ Ռուսաստանում ինչ-որ մեկը հոգ է տանում, որ Հայաստանում ռուսական հեռուսատեսությունները կամ ԶԼՄ-ները վատ են...
Աղբյուր` Panorama.am
13:53
Վարչապետի խոսնակ. Ճիշտ կլինի՝ Մնացականյանը կամ իր խոսնակն արձագանքեն Մամեդյարովի հայտարարությանը
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ձեռնպահ է մնում մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, ...
Աղբյուր` Panorama.am
13:27
ԵՄ-ն Ջոնսոնից ակնկալում է Բրեքսիթի շուտափույթ վավերացում
Եվրամիությունն ակնկալում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հնարավորինս շուտ կվավերացնի Բրեքսիթը։ Այս մասին հայտարարել է ԵՄ խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
13:19
Չարաշահումներ՝ Երևանի մետրոպոլիտենում
Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության...
Աղբյուր` Panorama.am
13:09
ԱԱԾ. Դեղեր են կեղծվել և իրացվել
Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է կեղծ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի համար նաև անվտանգային բաղադրիչ ունի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից շնորհակալական խոսքեր հղեց ԱՄՆ  Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին` Հայոց...
Աղբյուր` Panorama.am
13:02
Վրաստանի մաքսատանը հայտնաբերվել է Թուրքիայից ներմուծվող վարակված կարտոֆիլ
Վրաստանի Սարփիի մաքսակետում աշխատակիցները հայտնաբերել են  Թուրքիայից բերված վարակված կարտոֆիլի խմբաքանակ: Ըստ Վրաստանի Ֆինանսների...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ինչպիսին կլինի «բարեփոխված» դպրոցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր իրականացնում է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի ...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սպանության փորձ Տավուշի մարզում
34-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ
Աղբյուր` Panorama.am
12:45
ՀԿ-ներն ԱՆ-ից պահանջում են շրջանառությունից հանել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագիծը
Հետհեղափոխական կառավարությունը կարևոր որոշումներ ընդունելիս անտեսում է փորձագետների հետ դրանք քննարկելու անհրաժեշտությունը
Աղբյուր` Panorama.am
12:40
Ես հուշում եմ ձեզ գումար ծախսելու տեղը. Գևորգ Պետրոսյան
«Կարծում եմ, որ պետք է շեշտը դնել զինվորների նյութական ապահովության վրա»,- այս մասին այսօր խորհրդարանում նշեց ԱԺ «Բարգավաճ...
Աղբյուր` Panorama.am
12:31
Քաղաքագետ. Բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման որոշումը սպասելի էր։ Լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:14
Հանգստի արտոնյալ պայմաններ՝ զինծառայողների համար
«Նպատակ ունենք զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև կենսաթոշակի անցած անձանց հնարավորություն տալ արտոնյալ պայմաններով...
Աղբյուր` Panorama.am
12:03
Զատուլին․ Հետաքրքրված ենք, որ Հայաստանի կերպարը Ռուսաստանում և Ռուսաստանի կերպարը Հայաստանում կրի միայն դրական երանգներ
Երևանում մեկնարկեց Լազարևյան ակումբի երրորդ նիստը, որը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի լրատվամիջոցներին, այն խնդիրներին, որ առաջանում են...
Աղբյուր` Panorama.am
11:45
Մահացել է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը
60 տարեկան  մահացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը: Panorama.am-ը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:41
Վիկտոր Սողոմոնյան. Դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել
«Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործով այլևս ապացուցելու բան չկա»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:33
Գարեգին Երկրորդ. Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:
Աղբյուր` Panorama.am
11:12
Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում
Հարցն ընդգրկված է դեկտեմբերի 16-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
12:18 13/12/2019

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}