Հասարակություն 17:47 12/10/2019 Հայաստան

«Բավական է» արշավն՝ ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկել է  #Բավականէ (#Bavakane) ոչ առևտրային սոցիալական գովազդի արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների։

Արշավի նպատակներն են Հայաստանում աղջիկ երեխաների թերարժևորման և սեռով պայմանավորված հղիության արհեստական  ընդհատումների վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշների, ապագայում երևույթի ժողովրդագրական, սոցիալական ու տնտեսական բացասական ազդեցությունների մասին իրազեկության մակարդակի բարձրացումը, երկրով մեկ հանրային քննարկման խթանումը, արդյունքում՝ սոցիալական նորմերի փոփոխության խրախուսումը՝ հասարակության մեջ աղջիկ երեխայի արժևորման և կանանց դերի բարձրացման ճանապարհով։

Արշավի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 11-ին Մայր Հայաստան հուշարձանի մոտ։

Հուշարձանի ընտրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Առաջին հերթին, այն երկրի ամենաբարձր արձանն է և տեսանելի է քաղաքի շատ հատվածներից։ Մայր Հայաստանը ոչ միայն ռազմական խորհուրդ կրող արձան է, այլ նաև հայ կնոջ հավաքական կերպարն է, ինչն այն դարձնում է հարմար հարթակ՝ աղջիկ երեխայի և ընդհանրապես հասարակության մեջ կնոջ հանդեպ խտրական վերաբերմունքի մասին բարձրաձայնելու համար։

Միջոցառման օրը արձանի լուսավորությունն անջատվել էր։ Այնուհետև հատուկ տեխնիկայի կիրառմամբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով։ Այս գույնն ասոցացվում է տագնապի կամ կանգ նշանի գույնի հետ և անմիջապես գրավում է անցորդների ուշադրությունը։ Արձանի պատվանդանի վրա պրոյեկցիայի միջոցով հեռարձակվում էին արշավի հիմնական ուղերձները։

Նշենք, որ արշավի նախաձեռնողն է Doping ստեղծարար ընկերությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Արշավի անունն ու պաշտոնական հեշթեգն է՝ #ԲավականԷ (#Bavakane)։ Արշավի առաջխաղացումն իրականացվելու է հայտնի անձանց, սոցցանցերի ու տարբեր ԶԼՄ-ի ներգրավմամբ։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 1993թ-ից սկսած Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը շեղվել է՝ տատանվելով 110-ից 120 տղա 100 աղջկա դիմաց միջակայքում: Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:

Թեև ծավալուն աշխատանքի արդյունքում 2010թ-ից ի վեր այս ցուցանիշը տարեցտարի նվազել է՝ 2018 թ-ին հասնելով 111 տղա 100 աղջիկ հարաբերակցության, Հայաստանը շարունակում է մնալ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվով աշխարհի առաջատար երկրների շարքում՝ Չինաստանի և Ադրբեջանի հետ միասին։

Երևույթի հիմքում աղջիկ երեխաների թերարժևորումն է, բայց հետևանքները լինելու են թե՛ ժողովրդագրական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական։

«Այսպես շարունակելու դեպքում, մինչև 2060թ. 93,000 աղջիկ չի ծնվի, ինչի արդյունքում Հայաստանի բնակչությունը կնվազի հավելյալ 80,000-ով»,- ասված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:49
Հյուրանոցային համալիրում խուլիգանության համար 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
19:36
«Շիրակ» օդանավակայանը համալրվել է Striker-3000 հրշեջ ավտոմեքենայով
Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման, ինչպես նաև բյուջետային ավիաընկերությունների ներգրավման նպատակով միայն վերջին կիսամյակում...
Աղբյուր` Panorama.am
19:21
ՀՀ վարչապետի կայքի վրա հաքերային հարձակումը ադրբեջանական «Անտիարմենիա» խմբի կողմից էր
«ՀՀ վարչապետի կայքը շատ արագ վերականգնվել է, բարդ բան չկար»,- panorama.am-ի  հետ զրույցում ասաց  տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հայաստանը որևէ մեկի սեփականաշնորհված օջախը չէ
Հայի համար օջախը  սրբություն բառի հոմանիշներից կարելի է համարել, որտեղ բացառվում է  որևէ պղծություն։ Օջախում բարոյական նորմերը...
Աղբյուր` Panorama.am
19:10
Ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում ձևավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
19:00
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Yerevan EXPO» ցուցահանդեսին
«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկած «Արմպրոդէքսպո 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված...
Աղբյուր` Panorama.am
18:44
Մեր երկրների միջև առկա է փոխգործակցության չբացահայտված ներուժ. Պապիկյանը՝ դեսպանին
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵՆ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրներին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Արցախի նախագահը մասնակցել է Դիլիջանի Սրբոց Նահատակաց եկեղեցու հիմնարկեքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Դիլիջան քաղաքում մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման 5-ամյակին...
Աղբյուր` Panorama.am
18:19
ԱԱԾ-ում Թովմասյանի աղջիկներից հետաքրքրվել են սեփականության իրավունքով պատկանող գույքից
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու երկու դուստրն այսօր հրավիրվել էին ԱԱԾ բացատրության տալու: Այս մասին ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սիմոնյանը՝ ֆեյսբուքում իրենց արգելափակելու մասին. Բորշչ, մայոնեզ, սամիթ, կարկանդակներ
RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է Ֆեյսբուքում RT Russian Kitchen էջի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանքում հարգել են Լևոն Հայրապետյանի հիշատակը
Արցախցի գործարար, մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Մարտակերտի շրջանի Վանք...
Աղբյուր` Panorama.am
17:47
Քաղաքապետարանը՝ մանկապարտեզում երեխաներին աթոռներին կապելու մասին
Թիվ 92 մանկապարտեզում երեխաներին աթոռներին կապելու վերաբերյալ տարածված լուրերին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել։...
Աղբյուր` Panorama.am
17:33
Հրայր Թովմասյանի դուստրը տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն հրավիրել ԱԱԾ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրը՝ Գոհար Թովմասյանը, այսօր ԱԱԾ ներկայանալու  ծանուցագիր է ստացել: Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
17:23
Սարհատ Պետրոսյան. Դիմել եմ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է կառավարության ղեկավարին՝ իրեն ազատելու խնդրանքով։ Պատճառների մասին նա բարձրաձայնել է...
Աղբյուր` Panorama.am
17:18
Պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք միասին են տիեզերք թռչել
Պատմության մեջ առաջին անգամ միանգամից երկու կանայք տիեզերք են թռչել Միջազգային տիեզերական կայանից։ Նրանք են Քրիստինա Կուկն  ու Ջեսիկա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Զարուհի Փոստանջյան. Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում` պայմանավորված իր պաշտոնական դիրքով, դատավորի...
Աղբյուր` Panorama.am
16:44
Երկրորդ նախագահի Փաստաբանական թիմի հայտարարությունը՝ ՍԴ-ի որոշման վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ։ Հայտարարության...
Աղբյուր` Panorama.am
16:37
ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔԴ 407-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու...
Աղբյուր` Panorama.am
16:35
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հրայր Թովմասյանի հոր պաշտպան. Հնչեցված հարցերը տարակուսելի էին
Բացատրություն վերցնելու ընթացքը նորմալ է անցել, սակայն այն հարցերը, որոնք հնչեցվում էին, առնվազն այս պահին տարակուսելի են: ԱԱԾ շենքից դուրս...
Աղբյուր` Panorama.am
16:16
«Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ փառատոնը կմեկնարկի Տավուշից
Հոկտեմբերի 19-22-ը` Տավուշի մարզում և նոյեմբերի 7-20-ը` Երևանում կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնը:...
Աղբյուր` Panorama.am
16:02
Օտարերկրյա պետություններում սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն ԿԳՄՍՆ
Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Բարսելոնայում փակվել է Սագրադա Ֆամիլիա մայր տաճարը
Բարսելոնայում ցուցարարները շրջափակել են Սագրադա Ֆամիլիա տաճար տանող փողոցը, ինչը արդյունքում փակվել է նաև տաճարը։ Այդ մասին հայտնում է Gazeta-ն:...
Աղբյուր` Panorama.am
15:38
Լիլիթ Գալստյան. Պարզապես մարդկային չէ մտնել ընտանիքի դաշտ
Ազգային անվտանգության ծառայությունը պետականության տեսանկյունից մեծ հարգանքի է արժանի, այդտեղ աշխատող մարդիկ կարևոր գործառույթ են իրականացնում...
Աղբյուր` Panorama.am
15:25
Բազմահազարանոց բողոքի ակցիաներ Լոնդոնում, Փարիզում, Աթենքում՝ ընդդեմ Սիրիայում Թուրքիայի գործողության
Հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիս-արևելքում սկսվեց քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները, որի նպատակն է քրդերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:18
Ռուբեն Մելիքյան. Խայտառակություն է
«ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ավարտից հետո ներկա իրավաբանները, փաստաբանները, իրավապաշտպանները գնացին Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:15
Վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից
Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Բժշկական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
15:12
Պատժամիջոցով կամ խրախուսանքով կարելի է կանանց ներգրավածությունն ապահովել կուսակցություններում. Արմենուհի Կյուրեղյան
«Կուսակցությունների մասին օրենքում ներառականության ապահովման,  այսինքն, կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն...
Աղբյուր` Panorama.am
15:09
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցանակներ է հանձնել «Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումի հեքըթոնի հաղթող թիմերին
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է արհեստական բանականությանը և անօդաչու թռչող սարքերին նվիրված՝ «Digital UAV Forum 2019»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}