ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատարը լքել է զբացեցրած պաշտոնը
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քևին Մակելինենը լքում է զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին գրում է rg.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումը։
Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Մակելինենը այժմ ցանկանում է տեղափոխվել մասնավոր հատված և ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ։
Թրամփը շնորհակալություն է հայտնել նրան՝ նշելով, որ վերջին վեց ամիսների ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել անվտանգության իրավիճակի բարելավման հարցում:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ հաջորդ շաբաթ կհայտնի ներքին անվտանգության նոր նախարարի անունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենի պաշտոնանկությունից հետո 2019 թվականի ապրիլին նախարարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել ԱՄՆ-ի Միգրացիոն և մաքսային հսկողության ծառայության պետ Քևին Մակելինենը: