Ռումինիայից Արցախ ժամանած պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին և Ռումինիայի հայերի մության փոխնախագահ Զարեհ Նազարյանին, ովքեր Արցախում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի շրջանակներում:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Ռումինիայում Արցախի մասին տեղեկացվածության բարձրացման, հայրենիքում և Սփյուռքում հայկական ներուժի օգտագործման, խորհրդարանական դիվանագիտության և կրթության, մշակույթի ասպարեզներում համագործակցության ծրագրերին վերաբերող հարցերի շրջանակ:
Երկուստեք կարևորվել է Արցախի արտաքին կապերի ակտիվացման և ապակենտրոն համագործակցության անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր է, որ համաժողովին մասնակից բոլոր պատվիրակները իրենց երկրներում խոսեն Արցախի մասին. Ղուլյան
- Մեր պայքարը շարունակվում է. Ղուլյան
- Շավարշ Քոչարյան. Միջազգային իրավունքը թույլ չի տալիս հակադրել տարածքային ամբողջականությունն ինքնորոշման իրավունքին
- Բակո Սահակյան. Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան