Եղեգնուտի 50-ամյա բնակիչը բերման է ենթարկվել ծառահատման համար
Նախօրեին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնում «Հայանտառ»-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից գրություն է ստացվել, որ հոկտեմբերի 3-ին անտառում շրջայցի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 63 տարբեր տեսակի ու տրամաչափի ծառեր:
Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը ժամը 15.10-ին ոստիկանները բերման են ենթարկել Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակչի:
Նա բացատրություն է տվել, որ սեպտեմբերին Եղեգնուտ գյուղի հարակից «Մքոյի թալա» կոչվող հանդամասից, բեզասղոցի գործադրմամբ հատել է նշված ծառերը և տեղափոխել իր տան բակ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում, պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի ծառահատման դեպք՝ Դիլիջանում
- Հայտնաբերվել է ապօրինի ծառահատումների համար հետախուզման մեջ գտնվողը
- Ապօրինի ծառահատում՝ Գավառում
- Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան