Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

13:12 Աշխարհում
Մեգան Մարկլը չի կարող ստանալ բրիտանական քաղաքացիություն

Նախկին դերասանուհին Բրիտանիայի արքայազնի հետ արդեն 18 ամիս է, ինչ ամուսնացած է, սակայն օրենքի տառը մեծարվում է Մեծ Բրիտանիայում և հանուն նրա բացառություն չի արվի:

11:14 Աշխարհում
Կանադայում կովին վաճառել են 106 հազար դոլարով

Կենդանուն ցանկացել են գնել Կանադայի, Մեքսիկայի և Միացյալ Նահանգների ագարակատերերը։

10:51 Աշխարհում
Ճապոնիայում միջուկային վառելիքային ձող են գտել

Դեռ անհայտ է, թե որտեղից կարող էր հայտնվել այն Օկինավայում, քանի որ այնտեղ ատոմակայան չկա։

18:33 Հայաստան
ԱՄՆ կառավարությունն այս տարի ավելացնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցությունը մոտ 40 տոկոսով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել երկու կարևորագույն օրինագծերի մշակման, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը փոխելուն: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը ողջունել է նախարարության որդեգրած ներառական քաղաքականությունը և որոշ մանրամասներ ներկայացրել 2020 թ.-ին մեկնարկող ծրագրի վերաբերյալ: Նա հույս է հայտնել, որ ամերիկյան և տեղացի գործընկեր կազմակերպությունները հաջողությամբ կիրագործեն իրենց առջև դրված խնդիրները, և ոլորտում նշանակալի առաջընթաց կունենանք:
Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

16:33 Հայաստան
Հետևելով Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները ԲՈՒՀ-երից դուրս բերելու հետ կապված՝

«վերջին շրջանի իրադարձությունների զարգացմանը՝ իրականությունը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ մի շարք ուժեր ցանկացած արհեստականորեն ստեղծված առիթ կեղծ լուրերի հիման վրա և մանիպուլացիաների միջոցով պատրաստ են ծառայեցնել քաղաքական շահարկումների և  քաղաքական դիվիդենտների հավաքման։ Կասկածի տակ չդնելով որևէ ուժի, կառույցի կամ անհատի հայրենասիրության զգացումը՝ դիմում ենք շահագրգիռ կողմերին՝ Հայոց լեզվի և Հայոց պատմության ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին, գիտական և դասախոսական կազմին, ԿԳՍՄ նախարարությանը՝ առաջարկելով հանդիպել պատվիրակություններով և տալ խնդրին հանգուցալուծում սեղանի շուրջ, որը կբխի մեր պետական և ազգային շահերից։ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պատրաստ է ցուցաբերել իր աջակցությունը խնդրի հանգուցալուծման համար»:

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն

16:20 Հայաստան
Զինված ուժերում շարունակվում է սեպտեմբերին մեկնարկած «Զինվորը՝ որպես դասավանդող» ծրագիրը

Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում կազմակերպվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլոր¬տի անվճար դասընթաց, որն իրականացնում են ժամկետային երեք զինծառայողներ: Դասընթացին մասնակցում է 8-ից 12-րդ դասարանների 60 աշակերտ: Ինտերակտիվ և նախագծային դասերի միջոցով կազմակերպված ուսուցումը նպաստում է նաև թիմային աշխատանքի, վերլուծական մտածողության, ստեղծարարության ու նախաձեռնողականության զարգացմանը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

 

15:30 Հայաստան
ՊԵԿ- ը նոյեմբերի 18-19-ը Երևանում հյուրընկալում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովը

Միջոցառման բացմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանը, ՊԵԿ նախագահ Դ.Անանյանը, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կ. Միկուրիան, ինչպես նաև միջազգային կառույցների, պետական և մասնավոր ոլորտների, տարբեր երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչներ: Համաժողովի սկզբում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

14:42 Հայաստան
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 11-ից 17-ը գրանցվել է 400 դեպք, որից 214-ը՝ արտակարգ

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 156 կենցաղային կանչ, 133 հրդեհի ահազանգ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել` 5 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

 

14:30 Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր,

որով նախատեսվում է, որ Կորեայի գյուտերի խթանման ասոցիացիան  Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության հետ կկիսվի մտավոր սեփականության ոլորտում  իր ուսումնական ծրագրերով: Մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և երկու կազմակերպությունների միջև սերտ կապերը խորացնելու նպատակով կիրականացվի տեղեկատվության և կադրերի փոխանակում:  Հուշագիրը ստորագրել են Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանը և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

14:16 Հայաստան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» տարածաշրջանային համաժողովին

Տ. Ավինյանը հանդես է եկել ելույթով: Համաժողովի ընթացքում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

14:04 Հայաստան
Նոյեմբերի 19-ին 20։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված քանդակագործ Արթօ Չագմաքչյանի հիշատակին

Միջոցառման ընթացքում կհնչի «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը, բանաստեղծությունը՝ Կոմիտասի, երաժշտությունը՝ Վահան Արծրունու: Երեկոյին հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը, Վահան Արծունին, Նելլի Մանուկյանը, Հովհաննես Պապիկյան և այլք:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

13:53 Հայաստան
Դիվանագետ Ե. Պրիմակովի ծննդյան 90-ամյակի տարում, Հայ-Ռուսական համալսարանը և ՌԴ գիտ. ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների հետազոտական ինստիտուտը

նոյեմբերի 22-23-ն անցկացնելու են «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական համաժողովը։ Բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին՝ Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը (մասնակիցների գրանցումը մեկնարկելու է 10:00-ին)։ 
«Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը։ Լինելու է նաև համաժամանակյա թարգմանություն։ Համաժողովի կազմակերպիչը Հայ-Ռուսական համալսարանն է։
Աղբյուր՝ Հայ-Ռուսական համալսարան

11:14 Աշխարհում
Վենետիկին հերթական կործանարար ջրհեղեղն է սպասվում

Իտալացիներին և աշխարհի բնակչությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհուրդը նախազգուշացրել է պատմամշակութային հուշարձանների լուրջ ոչնչացման մասին։

19:00 Աշխարհում
Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զ. Սինանյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վ. Շատվորյանի հետ,

ով ներկայացրել է համայնքային կյանքը, միության գործունեությունն ու աշխատանքի ձևաչափը հայ համայնքի ներսում, ինչպես նաև կարևորել հայերի դերակատարությունը հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Միության անդամները մանրամասնորեն ներկայացրել են ՈւՀՄ-ի աշխատանքը հայ համայնքում, կառուցվածքը, բաժանմունքները, միության ներսում գործող երիտասարդական, մշակութային և այլ շրջանակները: Գլխավոր հանձնակատար Զ. Սինանյանը կարևորել է միության գործունեությունը և սերտ աշխատանքի ու մշտական հետադարձ կապի հույս հայտնել:
Աղբյուր՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

18:09 Հայաստան
ՀՀ ՊԵԿ- ի նախագահի տեղակալ Մ. Փաշայանը և ՌԴ- ում Հնդկաստանի դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդական Վ. Գոհիլը քննարկել են ՀՀ և Հնդկաստանի միջև փոխադարձ համագործակցության հարցերի շրջանակ,

մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի նախագծի վերջնականացման, նախագծի փոխհամաձայնեցման և ստորագրման ընթացակարգերն արագացնելու, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվ համագործակցության հնարավորությունների, արտաքին առևտրի խթանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման կարևորությանն ու առանցքային նշանակությանը, համատեղ համագործակցության և փորձի փոխանակման այլ հնարավոր տարբերակների:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}