ԱԳՆ-ն ակնկալում է վրացական կողմի պարզաբանումը՝ հայ լրագրողներին իրենց երկիր չթողներու հետ կապված
«Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է «Epress.am» կայքի լրագրողներին Վրաստան մուտք գործել թույլ չտալու վերաբերյալ խնդրին»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նշեց, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել վրաց գործընկերների հետ։
«Խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացվել է Վրաստանի ԱԳՆ։ Մենք այս հարցում ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը։ Երբ որ դա տրվի, Վրաստանում մեր դեսպանությունն արդեն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասաց Նաղդալյանը։