Կիրովականցի երիտասարդը նշանակվել է Ղրիմի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը հրամանագիր է ստորագրել էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։
«Ռիա Նովոստի» գործակալությունը գրում է, որ այդ պաշտոնին նշանակվածը հայ է՝ Անուշավան Արարատի Աղաջանյան։
Նա 28 տարեկան է։ Ծնվել է 1991-ի օգոստոսի 24-ին Հայաստանում՝ Կիրովական, այժմ Վանաձոր քաղաքում։ 2012-ին ավարտել է Ուկրաինայի իրավաբանական ակադեմիան։ Հենց այդ ժամանակից էլ աշխատանքի է անցել գործադիր մարմնում։ Մինչ այս նշանակումը եղել է եղել է Սիմֆերոպոլի վարչակազմի իրավական դեպարտամենտի ղեկավարը։
Հիշեցնենք, որ տնտեսական զարգացման նախարար Լյուդմիլա Բլանկը սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել օրեր առաջ։