Արևելագետ. Պատկերն ավելի վատ է, քան կարող էինք սպասել
Թուրքիայի հարձակումը սիրիական հյուսիսային շրջան, սիրիական հակամարտության շրջադարձային փուլերից մեկն է:
«Թուրքական զինուժը հերթական անգամ մտնում է Սիրիա, բախվում է տեղի քրդերի հետ, բայց արդեն տեղեկացանք, որ կա նաև սիրիական բանակի առաջխաղացումն այս ուղղությամբ, ինչն այս ընթացքում չէր նկատվել, այսինքն թուրք-քրդական բախումներ եղել են, բայց ամեն անգամ քրդերը չէին պայմանավորվում Դամասկոսի հետ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը:
Նա նշեց, որ քրդերը, ըստ էության, պայմանավորվում են Դամասկոսի հետ, սիրիական բանակը մուտք է գործում քրդական վերահսկողության տարածքներ, հավանական է, որ սիրիական բանակի ներկայությունն այս հատվածներում զսպի թուրքական առաջխաղացումը:
Արաբագետի խոսքով, այս շրջափուլը տեղի ունեցավ հիմնականում ԱՄՆ համաձայնության արդյունքում. «Երկար ժամանակ է կողմերը բանակցում էին, թե ինչ խորությամբ թուրքերը պետք է մտնեն: Իսկ եթե թուրքերը մտել են, նշանակում է, որ ինչ-որ համաձայնության ձեռք է բերվել խորության հետ կապված»:
Ս. Գրիգորյանը նշեց, որ թուրքական կողմն աչքի է ընկնում իր վայրագություններով, գնդակահարում են քուրդ զինյալների, որոնք գերի են ընկնում իրենց, բնակչության նկատմամբ զտում են իրականացնում,
«Պատկերն ավելի վատ է, քան կարող էինք սպասել»,- ընդգծեց նա:
Խոսելով լուծումների մասին, արևելագետն ասաց, որ սիրիական հակամարտության լուծումները երկար ժամանակ լոկալ են. «Մինչ այս լուծում էր, որ քրդերը պետք է վերահսկեն այս հատվածը, բայց քանի որ տարածաշրջանային խաղացողների մեջ կար պայմանավորվածություն, Թուրքիան ևս մեկ լուծում է առաջարկել, որ իրենք պետք է լինեն այս հատվածում»:
Ինչ վերաբերում է Սիրիայում բնակվող հայերին, Ս. Գրիգորյանը նշեց, որ թեժ հատվածներում նույնպես բնակվել են հայեր, սակայն իրենց կամքով դուրս են եկել, երբ աստիճանաբար սկսել է լարվել իրավիճակը, Դամիշլիում էլ կան հայեր, որտեղ նույնպես ռմբակոծություններ են:
«Այստեղից շատ դժվար է հասկանալ, թե որ ուղղությամբ են գնում, ինչ է պլանավորված այս հատվածում: Եթե մարտերն արդեն թևակոխելու են Ղամիշլիի շրջան, փողոցային կռիվներ են գնալու, իհարկե, այստեղ որոշակի վտանգ կա տեղի բնակչության, նաև հայերի համար: Ինչքան ես հետևել եմ, այս պահին Ղամիշլիի հետ կապված ցամաքային գործողություններ չկան, բայց չի բացառվում, որ լինի: Սիրիական բանակն է արդեն գալիս այս հատված, ինչը հուսադրող է: Ղամիշլիում սիրիական զինվոր կա կանգնած, ինչը որոշակի զսպող բան է, որպեսզի թուրքական առաջխաղացումը որոշ չափով կասեցվի»,- ասաց Ս. Գրիգորյանը:
Նա նշեց, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը բավական հստակ շեշտադրումներով էր, այժմ պետք է աշխատանք տանեն հայ համայնքի հետ՝ եկեղեցու, ավանդական կուսակցությունների:
«Այս իրավիճակից դուրս գալու միակ լուծումը պետք է լինի համատեղ, միասնական դիրքորոշումը, միասնականությունը, որպեսզի ամեն անգամ այս թեժ պահերին, երբ հայկական օջախները թիրախավորվում են, չխոսենք, թե ինչ պետք է անել»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետ. Սիրիայում իրավիճակը փոխվում է ժամերի տարբերությամբ
- Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը 3 հազար Է. Նաղդալյան
- Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ
- Սիրիայում թուրքական ավիահարվածները թիրախավորել է լրագրողների ավտոշարասյունը. կան զոհեր
- Ֆրանսիան մտադիր է կանգնեցել թուրքական օպերացիան Սիրիայում
- Մերկելը Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունները Սիրիայում
- Թուրքական ուժերը գրավել են Ռաս ուլ Այնի անցակետը
- Ադրբեջանը սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությանը
- Նորվեգիան դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
- Թուրքիան առաջին կորուստն է ունեցել Սիրիայում
- Թուրքիայի դարավոր կոմպլեքսները
- ԱԳՆ. Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում