Օրգանիզմը երիտասարդ պահող պարզ միջոցները
Իտալացի դիետոլոգները բացահայտել են իրենց հայրենակիցների երկարակեցության գաղտնիքը։ Իտալիան կյանքի տևողության առաջատարներից է, այստեղ տղամարդիկ ապրում են մինջինում մինչև 81, իսկ կանայք՝ մինչև 85 տարեկան։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, երկարակեցության գաղտնիքը ճիշտ սնվելն է և սնունդի բարձր որակը։ Իտալացիների կերակրացանկը հարուստ է սպիտակուցով, ֆոլաթթվով, հակաօքսիդանտներով և А և Е վիտամիններով։ Օրգանիզմը երիտասարդ պահելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս առավոտյան օգտագործել կաթնամթերք, կանաչեղեն, սալաթներ և գրեյփֆրութի թարմ ճզմած հյութ։