Իրավունք 11:45 14/10/2019 Հայաստան

Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պնդում է, որ Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի։

Ա․ Վենետիկի հանձնաժողովը

Զանգվածային լրատվության միջոցները տարածել են հետևյալ լուրը՝ - Վենետիկի հանձնաժողովը եզրահանգել է, որ Ստամբուլի Կոնվենցիան չի պարունակում որևէ դրույթ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (դեռ պաշտոնական տեքստին ծանոթ չեմ)։

Նախ պետք է հիշեցնեմ, որ դեռևս 27.07.2019թ․ «168 Ժամ»-ի թղթակցին հայտնել էի, որ «Վենետիկի հանձնաժողովի պատասխանը Ստամբուլյան կոնվենցիայի օգտին է լինելու, քանի որ Վենետիկի հանձնաժողովը ԵԽ խորհրդատվական մարմինն է։ Եվ Վենետիկի դրական եզրակացությունը ՀՀ իշխանությունը կօգտագործի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի ժամանակ հասարակության ճնշումը թուլացնելու նպատակով»։ Դիրքորոշումս չի փոխվել Վենետիկի հանձնաժողովը, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը, չէր կարող դեմ գնալ Եվրոպայի խորհրդի մեկ այլ փաստաթղթին։

Բ․ Կոնվենցիայի ռիսկերը

Հիշեցնեմ ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված մի քանի ռիսկերի մասին՝
1. Ստամբուլյան կոնվենցիան ընտանեկան բռնություն է համարում նաև նույնասեռական զույգի միջև տեղի ունեցած բռնությունը։ Սա նշանակում է, որ ստամբուլյան կոնվենցիան ԼԳԲՏ անձանց անբնական զուգընկերությունը հավասարեցնում է ընտանեկան կարգավիճակին։

2. Ստամբուլյան կոնվենցիան կենսաբանական սեռից տարբերվող գենդերային ինքնությանը իրավական անկյուն է տրամադրում։ Սա նշանակում է, որ հասարակությունը պետք է հաշվի առնի անձի սոցիալական սեռը (գենդերային ինքնությամբ որոշված սեռը), ոչ թե՝ կենսաբանական, դրանից բխող բոլոր հետևանքներով։

3. Ստամբուլյան կոնվենցիան սահմանում է պայման, որով պաշտոնական ուսումնական ծրագրերում և ԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ պետք է ընդգրկվեն նաև «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր։

4. Ստամբուլյան կոնվենցիան սահմանում է, որ ապաստան տրամադրելու հետ կապված հարցերով պետք է ապահովվի, որ կոնվենցիայի հիմքերից յուրաքանչյուրը մեկնաբանվի նաև գենդերային տեսանկյունից։ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո մեր երկրում հնարավորություն է ստեղծվելու այլ երկրների ԼԳԲՏ անձանց տրամադրել ապաստան և փախստականի կարգավիճակ՝ գենդերային հիմքով:

5. Ստամբուլյան կոնվենցիայով գործելու են երկու «վերպետական» կառույցներ՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագիտական խումբը (այսուհետ՝ ԳՐԵՎԻՕ) և կողմերի կոմիտեն։ Կողմերի կոմիտեն կարող է ԳՐԵՎԻՕ-ի զեկույցի եւ եզրակացությունների հիման վրա ընդունել պետությանն ուղղված հանձնարարականներ, այդ թվում՝ ԳՐԵՎԻՕ-ի եզրակացությունները կիրարկելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների մասին՝ անհրաժեշտության դեպքում նշելով դրանց կիրարկման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու ժամկետ։

6. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում կստացվի, որ այն չի հակասում Սահմանադրությանը, այդ թվում նաև բացառապես տարբեր սեռերի ներկայացուցիչների միությունը ընտանիք համարելու սահմանադրաիրավական մոտեցմանը: Ինչից էլ կբխի, որ ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո Սահմանադրության կոնկրետ նորմեր մեկնաբանելիս պետք է հաշվի առնվեն արդեն ստամբուլյան կոնվենցիայով մարդկանց (անկախ գենդերային ինքնությունից և սեռական կողմնորոշումից) իրավունքների վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա ստեղծված կոմիտեի պրակտիկան, իսկ օրենքների (օրինակ՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի) հետ հակասության դեպքում գործելու է ստամբուլյան կոնվենցիան, իսկ դա կարող է լինել ԼԳԲՏ անձանց կողմից ընտանիք ստեղծելու (ամուսնանալու), երեխա որդեգրելու հարցերի մեկնաբանման օգտին:

Գ․ Պատճառը

Բոլորս էլ լավ գիտենք, որ գլոբալացման գործընթացներին խանգարում է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ։
Պատահական չէ, որ գլոբալացման քաղաքականությունը թիրախավորում է ազգային ինքնությունը պահպանող ինստիտուտներին (ԸՆՏԱՆԻՔԸ և ԵԿԵՂԵՑԻՆ)։
Ընտանիքի թուլացման (ընտանիքի ինքնավարության խախտման, ընտանիքի անդամների միջև կապերի թուլացման, ընտանիքի քայքայման) դեպքում պետությունը ավելի հեշտ կմիանա ավելի հզոր պետության (միության) ծրագրերին և կձուլվի դրան։
Հիշեցնենք, որ Եվրոպայի միության 28 պետությունից՝ 14 պետությունում թույլատրվում է միասեռ ամուսնությունները և երեխայի որդեգրումը:

Դ․ Կոչ

Մեր նախաձեռնությունը շարունակելու է իրազեկել հանրությանը ստամբուլյան կոնվեցիայի ռիսկերի վերաբերյալ։
Մեր նախաձեռնությանը և մեր գաղափարակիցներին ծաղրող, չընդունող և պիտակավորող մեր քաղաքացիներին ամենայն հարգանքով կոչ ենք անում հիշել, որ՝

- Ստամբուլյան կոնվենցիան չի ազդելու անմիջապես իրենց վրա (նրանք ունեն իրենց կայուն հայացքները), այլ ազդելու է մեր սերունդների վրա, որոնք կրթվելու են ստամբուլյան կոնվենցիայի հիմքերի վրա կառուցվող քարոզչությամբ և ծրագրերով․

- Մենք դեմ ենք բռնությանը և կողմ ենք լինելու բռնությունը կանխարգելող ողջամիտ այն նախաձեռնություններին, որոնք չեն վնասելու ընտանիք ինստիտուտը։

Հ․Գ․ Գլոբալացման ծրագիրը նաև անվանում են բաբելոնյան ծրագիր։ Նկարներում Եվրոպական պառլամենտի շենքն է, վերջինիս կառուցման գովազդային պաստառը, և Բաբելոնյան աշտարակի նկարը։ Այդ շենքը կառուցվել է բաբելոնյան աշտարակի նմանությամբ, խորհրդանշելով, թե ինչ նպատակ է հետապնդում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:54
Թույլ չենք տալու, որպեսզի Թալեաթ փաշայի երազանքն իրականանա. կամավորական
«Պատերազմը շատ դաժան է, սակայն մեր բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով. Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանի կոչը մեծ արձագանք է գտել:...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ցեղասպանություն վերապրած պետությունը աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսևորող այլ պետությունների. Նաղդալյան
«Այսօր արդեն մեկ ամսից ավել էի, ինչ Ադրբեջանը շարունակում է իր լայնամասշտաբ ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, որի ժամանակ առանձնահատուկ...
Աղբյուր` Panorama.am
23:25
Ադրբեջանի գործողություններից զոհվել է ԱԻՊԾ մեկ աշխատակից, 5 աշխատակիցներ վիրավորվել են
Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից շարունակաբար թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Շքանշաններ ու պարգևներ՝ Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների ու արիության համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Որոշմանս համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու...
Աղբյուր` Panorama.am
23:02
ՀՀ սահմանին թշնամու շարժեր և կուտակումներ կան, սակայն իրավիճակը հանգիստ է. ՊՆ ներկայացուցիչ
«Ճիշտ է, մարտական գործողություններ ինտենսիվությունը մի փոքր նվազել է, բայց խնդիրը չի փոխվել»,- Հայկական միասնական տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
22:31
Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում. ԱԳՆ խոսնակ
Այս պահի դրությամբ Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել։ Հայկական միասնական տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Աննա Նաղդալյանը՝ ժնևյան հանդիպման օրվա փոփոխության և օրակարգի մասին
Հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Աղբյուր` Panorama.am
22:14
ՊՆ ներկայացուցիչ. Հայկական զինված ուժերին հաջողվել է դիրքերի որոշակի բարելավում իրականացնել
«Այսօր ողջ օրը ռազմական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ»,- տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ելքը մենք ենք, մեր զինվորն է, մեր թիկունքը. Դավիթ Հակոբյան
«Դաժան ժամանակեր ենք ապրում, բայց սովոր ենք դրան։ Ավելի դաժանն էլ ենք տեսել։ Թվում է, թե անհույս ժամանակներ ենք ապրում, բայց դրան էլ ենք...
Աղբյուր` Panorama.am
21:57
Վարկառու արցախցիները չվճարման հետևանքով տույժ-տուգանքների չեն ենթարկվի
Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է հայտարարություն ի գիտություն Արցախի Հանրապետության վարկառուների. «2020թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զոհվել է Նարեկ սարկավագ Պետրոսյանը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը գրում է. «Հանուն հայրենիքի և Արցախի ժողովրդի ազատության իր կյանքն...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քաղաքագետ. Սա արդեն Բաքվի կորպուսի մաշվելուց հետո վերջին ռեզերվն է
Քաղաքագետ Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն Նախիջևանի սահմանին Սյունիքի հատվածում ռուսական զորքերի ի հայտ գալուց...
Աղբյուր` Panorama.am
21:05
Ավետիք Իշխանյան. Իսկապես, վիճակը ավելի քան լուրջ է
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. «Ստեփան Դանիելյանը զգուշացնում է զերծ մնալ հակաիսլամական նյութեր տարածելուց։ Իսկապես, վիճակը...
Աղբյուր` Panorama.am
20:49
Նարեկ գյուղում որդին սպանել է մորը
Արտաշատի բաժնի ոստիկանները բացահայտել են, որ Արարտի մարզի Նարեկ գյուղում որդին սպանել է մորը։ Հոկտեմբերի 18-ին գյուղ ժամանած Շտապ օգնության...
Աղբյուր` Panorama.am
20:35
ԱԱԾ-ն՝ Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ ադրբեջանական լուրերի մասին
Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ Սոցիալական ցանցերում առկա և...
Աղբյուր` Panorama.am
20:22
ՄԻՊ-ն իրականացնում է դիերի, գերիների նկատմամբ վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի ուսումնասիրություն
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայում իրականացնում է հայ զինծառայողների դիերի, գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Մագոմեդ Մուսալովը վիրահատությունից հետո վերադարձել է Երևան
Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստը վիրահատությունից հետո կրկին միացել է թիմին: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԱԾ ղեկավարությունն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանը, տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանի և...
Աղբյուր` Panorama.am
20:06
Փլուզման դեպք Մասիս քաղաքում․ կան տուժածներ
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Զոնալ թաղամասում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր Ադրբեջանը շահագրգռված չէ կայուն և վերահսկելի հրադադարի ռեժիմով․ Զ․ Մնացականյան
 Հայաստանը միշտ աջակցել է հրադադարի ռեժիմի պահպանման  գաղափարին, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի...
Աղբյուր` Panorama.am
19:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է իր քաղաքացիներին չայցելել Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին զգուշանալ  Հայաստանի տարածքով ուղևորվելիս: ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ադրբեջանը լրջագույն ռազմական ռեսուրս է ներդրել Շուշիի ուղղությամբ․ Արայիկ Հարությունյան
Կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:20
Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. Փաշինյանի ցավակցական հեռագիրը՝ Մակրոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
19:13
ԱԱԾ-ն հորդորում է տեղեկացնել ռազմական դրության կարգի խախտումների մասին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հորդորում է տեղեկացնել դազմական դրության պայմաններում սահմանված կարգի խախտումների և...
Աղբյուր` Panorama.am
19:05
Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահը․ Պուտին
Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Ղարաբաղյան...
Աղբյուր` Panorama.am
18:56
Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում․ ՊԲ
Արցախի ՊԲ-ն ներկայացնում է նորօրյա հերոսների հերթական շարքը։ Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է․ Ոստիկանություն
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Բուլղարիայի և Հայաստանի միջև երկու հանդիպումները կկայանան Վառնայում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները Բուլղարիայի ընտրանու հետ կկայանան Վառնա քաղաքում: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
18:39
29․10․2020․ ՊԲ-ն հրապարակել է ևս 47 զոհված զինծառայողի անուն
ՊԲ-ն հրապարակել է  հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։ 1․Սարգսյան Արտակ Արսենի, ծնվ....
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}