Մշակույթ 11:40 14/10/2019 Հայաստան

Արթուր Էլբակյան. Ինչ անում եմ` անում եմ հայերեն

Ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, նկարիչ, գրող Արթուր Էլբակյանը երկար տարիներ ապրում է ԱՄՆ-ում, սակայն նկարների գույները հայկական են, գրածները հայերեն են, խաղացածը հայերեն է: Նա լիահույս է, որ մի օր իր արվեստով կներկայանա Երևանին և երևանցիներին:

Արթուր Էլբակյանը պատասխանել է Panorama.am-ի հարցերին.

Panorama.am-Ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, նկարիչ, գրող՝ ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ, ո՞ր ոլորտում եք Դուք ձեզ ավելի ազատ զգում ձեր բոլոր մտահղացումներն իրագործելու առումով։

Ա.Էլբակյան-Ձեր հարցը հասկանալի է, բայց թվարկածը ինձ համար ոլորտ չէ, այլ ապրելու կերպ: Իմ աշխարհն է, իմ տունն է, իմ հոգեվիճակը: Կյանքիս այս հատվածում  հայտնվել եմ մի խաչմերուկում, որտեղ արվեստի բոլոր այդ ճյուղերը խաչաձևել և ուղեկցում են ինձ: Նրանք նուրբ  թելերով կապված են իրար հետ, լրացնում են միմյանց և օգնում են ինձ բացահայտել իմ բնությունը:

Panorama.am-Այս պահին ինչի՞ վրա եք աշխատում՝ ֆիլմ, բեմադրություն, գիրք...

Ա.Էլբակյան-Այս հարցազրույցը համընկավ ստեղծագործական բուռն շրջանի հետ և թվարկումս երկար կարող է ստացվել:  Այս պահին ընթանում  են Երևանի և երևանցիների մասին պատմող «Մեր մասին» գրքի սրբագրման և ձևավորման անչափ դժվարին աշխատանքները, որից հետո գիրքը կգնա տպարան, և վերջապես այդ գրքի վրա աշխատելու իմ մի քանի տարվա մաքառումը դրանով կավարտվի: Զուգահեռ տպագրության եմ պատրաստում «Հարյուր» վերնագրով իմ բանաստեղծությունների գիրքը և «Իմ խելագար Շեքսպիրը» պիեսների ժողովածուն, որի մեջ բացի նշածիցս տեղ են գտել «Հայրենասերը», «Խորթը», «Կարմիր կակաչներ» և «Հայրիկ, ես արդեն մեծ եմ» պիեսները: Վերջինիս բեմադրական աշխատանքները դերասանական կազմի ընտրությունից հետո շուտով կսկսվեն: Իսկ Սողոմոն Թեհլիրյանին նվիրված  «Կարմիր կակաչներ» պիեսի բեմադրական աշխատանքները արդեն սկսվել են, որի պրեմիերան նախատեսված է գարնանը: Պրոդյուսարական աշխատանքներ  են տարվում իմ գրած սցենարով «Արամի Դուռը» ֆիլմը նկարահանելու ուղղությամբ: Ֆիլմը պատմելու է օտար ափերում հայտնված, դժվար կյանքով ապրող Արամի մասին, որը շատ ու շատ տարագիր հայերի նման աշխարհի երեսին իր տունն է փնտրում: Մոտ ապագայում նախատեսվում է նաև իմ նկարչական աշխատանքների առաջին մեծ անհատական ցուցահանդեսը: Եվ եթե այս ամենին գումարեք նաև ամեն շաբաթ  «Արթուր Էլբակյանը ժամադրում է»  հաղորդաշարի նկարհանումները, կարծում եմ, ամբողջական պատկերը կլրանա:

Panorama.am-  «What is Jass» ֆիլմը, «Իմ խելագար Շեքսպիրը» պիեսն արժանացել են մրցանակների։ Ի՞նչ են մրցանակներն, առհասարակ, ստեղծագործող մարդու համար, պե՞տք է մտածել՝ «ստեղծել այնպիսի գործ, որ մրցանակի արժանանալու հնարավորություն ունենա», թե առաջնայինը գաղափարն է, թեև մտքում ունենալով, որ այն «այնքան էլ փառատոնային, մրցութային չէ»։ Ո՞րն է Ձեր աշխատանքների հիմքը։

Ա.Էլբակյան-Փառատոնային հարթակներն աշխարհին ներկայանալու ու տարբեր երկրների մշակութին ծանոթանալու հնարավորություն են տալիս, իսկ մրցանակներն աշխատանքիդ գնահատականն են և, կարծում եմ, լավ է, որ դրանք գոյություն ունեն: Սակայն հավատացեք ես չեմ կենտրոնանում մրցանակների և կոչումների վրա: Պարզապես ապրում եմ իմ աշխարհում և իմ գործն եմ անում: Չգրված մի օրենք կա՝ «Գործդ լավ արա և մրցանակները իրենք կգտնեն քեզ»: Ես այդ սկզբունքն եմ որդեգրել: Ցանկացած աշխատանքիս հիմքում իմ ընկալած աշխարհն է` իմ հույզերն ու մտքերն են: Նկարներիս գույները հայկական են, գրածներս հայերեն են, խաղացածս հայերեն է: Ինչ անում եմ` անում եմ հայերեն: Ու եթե դա տեսնում և գնահատում է օտարը, ես ինձ պարզապես լավ  եմ զգում: Ամերիկյան լավագույն թատերագետներից մեկը Նյու-Յորքում «Իմ խելագար Շեքսպիրը» ներկայացումը դիտելուց հետո իմ պիեսը դրեց Ֆրանց Կաֆկայի, Միլան Կունդերայի, Կարել Չապեկի, Միխայիլ Բուլգակովի և Նիկոլայ  Գոգոլի համաշխարհային անուններ ունեցող հեղինակների կողքին, իսկ պիեսում բարձրացված հարցերը որակեց որպես համամարդկային:

Panorama.am - Կարոտո՞ւմ եք հին Երևանը, որն այսօր արդեն դժվարությամբ կարելի է «գտնել»։

Ա.Էլբակյան- Իմ գրքում գրել եմ. «Երևանը միայն շինությունները չեն: Երևանը ինձ համար նախ և առաջ մարդիկ են` ովքեր շունչ ու հոգին են տվել մեր քաղաքին»: Ուստի, եթե խոսքը կարոտին է վերաբերվում, ապա  ես նախ և առաջ նրանց եմ կարոտում ում հետ ապրել եմ նույն քաղաքում: Չեմ ուզում կարծիք ձևավորվի, որ Երևանի և երևանցիների մասին գրած իմ գրքի հիմքում կարոտն է: Գիրքը ավելի շուտ մտորում է առնվազն երկու սերունդների անցած կյանքի մասին: Մեր ծնողների և իմ  սերունդի մասին է, ովքեր կառուցեցին, պահպանեցին մեր սիրելի քաղաքը և թողեցին նոր սերունդներին: Իմ գիրքը բառիս լայն իմաստով այն ժամանակների երևանցու մշակույթի և արժեքների մասին է:

Panorama.am -Ինչո՞ւ որոշեցիք գրել «Մեր մասին» գիրքը և ում էր այն հիմնականում ուղղված՝ հենց այն քանդողներին, թե հին Երևանն ու երևանցիներին կարոտողներին։ Զրույցներ հին երևանցիների հետ, լուսանկարներ հին Երևանից՝ դժվա՞ր էր այդ ամեն ինչին անդրադառնալ հուշեր, հիշողություններ արթնանալու առումով։

Ա.Էլբակյան -Գիրքը գրելու պատճառները մի քանիսն են, բայց հիմնական պատճառը իմ սիրո խոստովանությունն  է մեր սիրած քաղաքին: Ես անուղղելի երևանցի եմ,  և չնայած նրան, որ քսան տարուց ավել Երևանում չեմ  ապրում, մնացել եմ  նույն երևանցին:  Անասելի դժվար էր գրքի վերջին վերջակետը դնելը: Աշխատելիս նոր փաստեր էին ի հայտ գալիս, նոր ճակատագրերի հետ էի հանդիպում: Այո դժվար էր, սակայն, այնուամենայնիվ, գիրքն ավարտեցի,  բայց վերջակետ չդրեցի:

Panorama.am- Ինչպիսի՞նն է այսօր Երևանն ու երևանցին, հեռվից ի՞նչ եք «զգում»։

Ա.Էլբակյան- Անհիշելի ժամանակներից չեմ եղել իմ սիրած քաղաքում, այդ իսկ պատճառով չեմ ուզում ոչ օբյեկտիվ գնահատական տալ: Այն, ինչ տեսնում եմ սոցիալական ցանցերի միջոցով և ինձ պատմում են իմ ընկերները, խոսում է այն մասին, որ մեր Երևանը էլի գեղեցիկ է: Ցավում եմ, որ որոշ շինություններ անվերադարձ կորցրել ենք, բայց մեկ է` ես սիրում եմ Երևանը ինչպիսին էլ, որ լինի: Սիրում եմ իր կնճիռներով ու վերքերով, իր հնությամբ ու իր նորով: ԵՐԵՎԱՆԸ  եղել է, կա և կմնա, իսկ երևանցու տեսակը միշտ կլինի: «Հեռվից ի՞նչ եմ «զգում»: Հեռվից անսպառ սեր ու ջերմություն եմ զգում: Լիահույս եմ, որ մի օր իմ արվեստով կներկայանամ Երևանին և երևանցիներին:

Միշտ Ձեր` Արթուր Էլբակյան:

Panorama.am-Շնորհակալություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Կարո Փայլան. Անին տխուր է
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  հայ պատգամավոր Կարո Փայլանը  մասնակցել է ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Գերմանացիներն Աթաթուրքին համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ
Թուրքիայում մեծ աղմուկ է հանել գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած վավերագրական ֆիլմը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։...
Աղբյուր` Panorama.am
19:44
Չարենցն ու Կոմիտասը
Թեև նրանք ժամանակակիցներ են եղել, սակայն երբեք չեն հանդիպել միմյանց: Չարենցը նրան առաջին և միակ անգամ տեսել է, երբ Կոմիտասը դագաղում է եղել:
Աղբյուր` Panorama.am
19:33
Գնաճ՝ ոչ պարենային ապրանքների շուկայում
2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.0 %, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2% գնաճ:...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ
Գաստրոէնտերոլոգ Թոմաս Ֆրիլինգը ներկայացրել է այն մթերքները, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:13
Թրամփը պահանջում է ՀԲ-ից Չինաստանին գումար չտալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Համաշխարհային բանկը պետք է դադարեցնի Չինաստանին վարկ տալ: Այս մասին գրում է Ռիա նովոստին:...
Աղբյուր` Panorama.am
19:04
Անգելա Մերկելն առաջին անգամ որպես կանցլեր այցելել է Օսվենցիմ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնավարման 14  տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Օսվենցիմ: Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեչիի...
Աղբյուր` Panorama.am
18:55
Հայկական գորգերի արտադրությունը 26.6%-ով աճել է
Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2019 թվականի հունվար-հոկտեմբերին աճել է գորգերի և գորգեղենի արտադրությունը:...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Մուհամմեդը»՝ ամերիկյան անունների թոփ տասնյակում
Մուհամմեդ» անունը առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ-ում ծնվող տղա երեխաների անունների թոփ տասնյակում։ Այս մասին գրում է gazeta.ru- ն` հղում...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ավստրալիա. կրակոտ պտտղահողմը ոչնչացրել է քաղաքը
Ավստրալիայի Քվինսլենդ նահագնի Բանդամբեում կրակոտ պտտղահողմը ոչնչացրել է մի շարք շենքեր, այգիներ: Բժշկական ծառայությունների տվյալներով, զոհեր...
Աղբյուր` Panorama.am
18:33
Ռոբերտ դե Նիրոյի ամենաբարդ դերը
«Օսկարի» դափնեկիր  Ռոբերտ դե Նիրոն պատմել է այն մասին, թե կինոյում մարմնավորած իր դերերից որն է եղել իր համար...
Աղբյուր` Panorama.am
18:25
Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: ԱԻՆ հաղորդմամբ, օդի...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նոբելյան մրցանակը որևէ կերպ չի ազդի դրող Պետեր Հանդկեի կյանքի վրա
Ավտսրիացի գրող Պետեր Հանդկեն խոստովանել է, որ 2019 թվականի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալը ոչինչ չի փոխի իր կյանքում: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ցածր գնով բնակարաններ երիտասարդ ընտանիքներին. պայմաններն ու խնդիրները
Կառավարությունը քննարկում է երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը...
Աղբյուր` Panorama.am
18:06
Լեդի Դիանայի հայտնի զգեստը վաճառվում է
Լեդի Դիանայի մի քանի զգեստ հանվել է վաճառքի: Աճուրդի գնորդների շրջանում հատուկ ուշադրության է արժանանում բրիտանացի դիզայներ Վիկտոր...
Աղբյուր` Panorama.am
17:57
Փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կալանավորվել է
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին,...
Աղբյուր` Panorama.am
17:54
Փյունիկը իր դժգոհությունն է հայտնել ՀՖՖ որոշման վերաբերյալ
Երևանի «Փյունիկը» հայտարարություն է տարածել ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 6-ին կայացած ժողովում ընդունած որոշման վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
17:50
Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա
Այսօր ժամը 12:00-ի սահմաններում Երևանի Ֆրունզեի փողոցի վրա գտնվող 154 դպրոցի և 126 մանկապարտեզի արանքում թափառող շները հարձակվել են 17-ամյա...
Աղբյուր` Panorama.am
17:42
Մինսկում ընթանում են բողոքի ակցիաներ Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում բողոքի ակցիա է անցկացվում Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն։ Ըստ աղբյուրի, այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:36
«Զվարթնոցի» աշխատակիցը գտել է 4000 ԱՄՆ դոլար ու հանձնել գտնված իրերի բաժին
«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից  հերթական անգամ հայտնաբերվել է գումարով պայուսակ:...
Աղբյուր` Panorama.am
17:24
Հրանուշ Խառատյան․ Կեղծիքը պատմության մեջ քաղաքական ծրագիր է, որը ոչ միայն ինչ-որ ինֆորմացիա պնդելն է, այլ նաև այն շրջանցելը
«Թուրքերի ու ադրբեջանցիների կողմից պատմության կեղծումը նոր բան չէ և ոչ էլ անակնկալ է։ Դեռևս Քեմալ Աթաթուրքը հիմնադրեց պատմության ձևավորման...
Աղբյուր` Panorama.am
17:17
Տնտեսագետների քննադատություններին նորմալ ենք վերաբերվում. Ջանջուղազյան
Տնտեսական քաղաքականության ուղղությունները հստակ ամրագրված են ՀՀ կառավարության ծրագրում։ Այս մասին այսօր լրագրողների հետո հանդիպման ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:12
2019-ի վատագույն ֆիլմերը
Variety հրատարակության կինոքննադատներ Փիթեր Դեբրուժն ու Օուեն Գլիբերմանը կազմել են 2019 թվականի վատագույն ֆիլմերի հակավարկանիշը: Ցուցակում 10...
Աղբյուր` Panorama.am
17:04
31 տարի առաջ ավերիչ երկրաշարժը խոցեց իմ հայ եղբայրներին. Դավիդ Կամպանյա
«31 տարի առաջ ավերիչ երկրաշարժը խոցեց իմ հայ եղբայրներին»,- այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է  «Լոռի» ֆուտբոլային...
Աղբյուր` Panorama.am
16:55
Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել
Ռուսաստանի ամենամեծ թանգարանն այսօր նշում է հիմնադրման 255-ամյակը:
Աղբյուր` Panorama.am
16:44
Այսօր Չարենցավանը կունենա աղբը վերամշակող ռեակտոր
Մինչ Երևանի քաղաքապետարանը  գունավոր տոպրակներ է բաժանում աղբի  տեսակավորման համար, հանրապետության մյուս քաղաքներն  արդեն ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Էրդողանին հրավիրել են Մոսկվա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրատոմս է փոխանցվել՝ մասնակցելու 2020 թվականի մայիսի 9-ին Մոսկվակում կայանալիք Հայրենական Մեծ...
Աղբյուր` Panorama.am
16:24
Երկու հոգի ծխահարվել է տանը բռնկված հրդեհից
Այսօր  ժամը 11:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 2-րդ փողոցի...
Աղբյուր` Panorama.am
16:12
Պետական պարտքի ավելի ցածր ցուցանիշ կունենանք, քան կանխատեսվում էր. Ատոմ Ջանջուղազյան
2019-ի թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` այս տարվա վերջին ավելի ցածր պետական պարտք կունենանք։ Այսօր լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
16:08
«Թալիշական սփյուռք» ՀԿ նախագահ Շաբանով․ Ադրբեջանն ամեն գնով հեռացնում է բնիկ ժողովուրդներին իրենց տարածքներից
Panorama.am-ի հարցազրույցը ՌԴ «Թալիշական սփյուռք» ՀԿ-ի նախագահ Իսմայիլ Շաբանովի հետ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}