Քաղաքական 10:00 14/10/2019 Աշխարհում

ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել է Հայաստանում Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հոկտեմբերի 11-ին ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում, որի ընթացքում հիմնականում անդրադարձել է Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Բուրիչը խոսել է իր փորձի մասին, երբ Խորվաթիայի նախկին արտգործնախարարն ու փոխվարչապետն էր, որը ձգտում էր ապահովել, որ Խորվաթիայի խորհրդարանը վավերացներ Կոնվենցիան:

«Հայաստանում գործընթացը դեռևս չի ավարտվել, և պայմանագրի համատեղելիության գնահատումը, ի վերջո, Սահմանադրական դատարանի խնդիրն է: Այնպես որ, ես չեմ ուզում որևէ առանձնահատուկ մեկնաբանություններ անել Վենետիկի հանձնաժողովի կարծիքի վերաբերյալ: Այնուամենայնիվ, իմ փորձառությունից գիտեմ այս թեմայի վերաբերյալ անաչառ իրավական պատկերացումների կարևորությունը»,-ասել է Բուրիչը։

ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ Խորվաթիայի ԱԳ և փոխվարչապետ եղած ժամանակ արվել է վերլուծություն, թե ինչ պարտավորություններ են բխում Ստամբուլի կոնվենցիայի վավերացումից՝ նշելով, որ յուրաքանչյուրի համար, ովքեր սատարում են պայմանագրի օրինական ուժի մեջ մտնելուն, դա կարևոր էր փաստերի հաստատման համար, և ազգային քննարկման մեջ ավելի շատ հանգստության և պատճառաբանվածություն մտցնելու համար։

«Ի վերջո, դա մեզ օգնեց ապահովել, որ մեր խորհրդարանն ընդունի օրինագիծը: Եվ դա իսկապես կարևոր էր:  Ստամբուլի կոնվենցիան համընդհանուր մոտեցում է ցուցաբերում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի համար: Այն պահանջում է պետությունների կողից միջոցներ ձեռնարկել հանցագործության կանխարգելման, զոհերի պաշտպանության և հանցագործների հետապնդման համար:  Եվ պարզ է, որ բռնությունը պետք է հասկանալ ոչ թե որպես մասնավոր դեպք, այլ որպես հանցավոր վարք, որի համար իշխանությունները պետք է ապահովեն, որ չլինի անպատժելիություն»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարն ու հավելել, որ այնտեղ, որտեղ երկրները վավերացրել և կիրարկել են պայմանագիրը, դրա ազդեցության մասին հասարակության վախերը վերացել են, մինչդեռ զոհերն ու հավանական զոհերը, հիմնականում կանայք, ավելի լավ են պաշտպանվել:

Բուրիչը նշել է, որ  ԵԽ բոլոր կոնվենցիաների, այդ թվում նաև Ստամբուլի կոնվենցիայի հիմքերը  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում և Եվրոպական սոցիալական խարտիայում են։

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Վենետիկի հանձնաժողովի նիստի օրակարգում էր Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանադրականության հարցը, որի վերաբերյալ  հատուկ կարծիք ստանալու համար Վենետիկի հանձնաժողովին դիմել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքում նշել է, որ Ստամբուլի կոնվենցիան չի պարունակում որևէ դրույթ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Հանձնաժողովը անդրադարձել է Կոնվենիցայի որոշ հայեցակարգերի «բախմանը» ու հատուկ ուշադրություն հրավիրել «գենդեր», «գենդերային ինքնություն», «սեռական կողմնորոշում», ինչպե նաև «ընտանիք» ու «ամուսնություն» տերմինների վրա։

«Արձագանքելով այն պնդումներին, որ Ստամբուլի կոնվենցիան այսպես կոչված գենդերային գաղափարախոսության համար տրոյական ձի է, որը ձգտում է ամբողջովին փոխել ազգային պետությունների մշակույթը և ստիպել նրանց ժխտել տղամարդկանց և կանանց միջև կենսաբանական տարբերությունները, Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է, որ Կոնվենցիան հստակ սահմանում է «սեռի»՝ որպես կենսաբանական իրողության, և «գենդերի»՝ որպես սոցիալական իրողության միջև տարբերությունը։ «Սոցիալական» բնորոշումը ոչ մի դեպքում չի նախատեսվում փոխարինել կենսաբանականին»,-ասվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքում։

Նշվում է, որ Ստամբուլի կոնվենցիան մասնակից պետություններից չի պահանջում որևէ քայլեր ձեռնարկել՝ տարբեր կատեգորիայի անձանց ճանաչելու կամ նրանց գենդերային ինքնության հիման վրա հատուկ կարգավիճակ շնորհելու մասին: Այն պարզապես հաստատում է, որ գենդերային ինքնությունը դասվում է խտրականության արգելված հիմքերի շարքում: Սա նշանակում է, որ անհատին չպետք է զրկել պաշտպանությունից կամ զոհի կարգավիճակից` իր գենդերային ինքնության պատճառով: Այս մոտեցումը, կարծես, լիովին համատեղելի է ՀՀ Սահմանադրության դրույթներին, որոնք վերաբերում են օրենքի առաջ ընդհանուր հավասարությանը և խտրականության արգելքին: Նույնը վերաբերում է սեռական կողմնորոշմանը. Ստամբուլի կոնվենցիան վերաբերում է դրան միայն իր ոչ խտրական դրույթներով: Ստամբուլի կոնվենցիան չի պարունակում ընտանիքի, գործընկերային կամ նույնասեռական հարաբերությունների որևէ սահմանում, և չի նպաստում նման հարաբերությունների որևէ ձևի:  Ընդգծվում է, որ Ստամբուլի կոնվենցիան մասնակից պետություններին չի պարտավորեցնում օրինականացնել նույնասեռ ամուսնությունները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}