«ProfEye Challenge» արշավի առաջին «մարտահրավերի» հաղթողները
Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված «ProfEye Challenge» նախագծի արդյունքների ամփոփման և հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին։
Որպես առաջին «մարտահրավեր» ընտրվել էր Մամուլի շենքը. մարտահրավերն ընդունած դիզայներներն ու ճարտարապետները մշակել և առաջարկել էին Երևանի կոլորիտային և պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիայի նախագծեր:
Միջոցառումը մեկնարկել է«ProfEye Challenge» արշավի մասնակիցների նախագծերի ցուցադրությամբ. «մարտահրավերն» ընդունել և ամբողջական նախագծեր ներկայացրել են 14 ճարտարապետական ընկերություն և անհատ ճարտարապետ: Ցուցադրությանը հաջորդեց մրցանակների հանձման արարողությունը. «ProfEye Challenge»-ին ներկայացված նախագծերից հաղթող են ճանաչվել առցանց բաց քվեարկության արդյունքում հանրության կողմից ամենաշատ հավանությունների արժանացած 3 նախագծերը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ընտրված նախագծերը:
Առցանց քվեարկության արդյունքում հաղթող նախագծեր են ճանաչվել.
1-ին հորիզոնական՝ Design De Luxe ընկերություն. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 10-րդ համարի ներքո:
2-րդ հորիզոնական՝ Unique Design ընկերություն. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 1-ին համարի ներքո:
3-րդ հորիզոնական՝ Zenit Studia. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 6-րդ համարի ներքո:
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից հավանության արժանացած նախագծի հեղինակը Մոսս Գրուպ ՍՊԸ-ն է եղել. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 13-րդ համարի ներքո:
Իսկ «ԶԼՄ ներկայացուցիչների հավանության արժանացած նախագիծ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Դավիթ Պողոսյանի նախագիծը. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված է եղել 7-րդ համարի ներքո:
Իսկ «ProfEye Challenge» արշավի բոլոր նախագծերին կարող եք ծանոթանալ այս հղումով.
Ինչպես հաղթողներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին տրվել են մասնակցության վկայագրեր: Իսկ հաղթող նախագծերը ներկայացրած թիմերից ներկայացուիցչներ նոյեմբերի 4-8-ը կմեկնեն Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող «Պրոֆ Ալ» ընկերության գործընկեր, աշխարհում ալյումինե պրոֆիլների և աքսեսուարների արտադրության ոլորտի առաջատարներից Alumil ընկերություն՝ փորձի փոխանակման և վերապատրաստման:
«ProfEye Challenge»-ն իրականացնում է Հայաստանում շինարարության ոլորտում առաջատար կազմակերպություններից «Պրոֆ Ալ» ընկերությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աջակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «ProfEye Challenge» նախագծում առաջինը Մամուլի շենքն է
- «ProfEye Challenge». Նախագիծ՝ ուղղված Երևանի դիմագիծը հանդիսացող շենքերի վերականգնմանն ու արդիականացմանը