Վրացագետ. Պետք է մոռանալ աբխազական երկաթուղու, հարավօսական ճանապարհների մասին
Լարսի անցակետին այլընտրանքը ծովն է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
«Եթե ունենում ենք լաստանավ, իսկ Հայաստանը կարող է դրա մասին մտածել, այդ լաստանավը մեր բեռնափոխադրողներին հնարավորություն կտա, երբ Լարսում խցումներ են և խնդիրներ կան, լուծել այդ հարցը»,- նշեց նա:
Վրացագետի խոսքով, Լարսում կա մեկ խնդիր՝ ռուսական կողմից անցակետի արդիականացումը:
«Ինչքանով տեղյակ եմ, մոտ ապագայում դա տեղի չի ունենա, ինչը նշանակում է, որ անցակետն ունի սահմանափակումներ, սպասարկվում է օրական կոնկրետ ֆիքսված քանակի մեքենաներ: Վրացական կողմն իր հերթին բարելավում է ենթակառուցվածքները՝ հնարավորություն տալով իր այդ տարածքը մաքսիմալ օգտագործել ու ավելի անվտանգ է դարձնում այդ ուղին դեպի Ռուսաստանի սահման: Վրացիներից այս պարագայում ինչ- որ այլ բան սպասել, չենք կարող»,- ասաց Ջ. Մելիքյանը:
Նա ընդգծեց, որ պետք է մոռանալ աբխազական երկաթուղու, հարավօսական ճանապարհների մասին, քանի որ ՌԴ-ի և Վրաստանի միջև կան քաղաքական խնիդրներ, իսկ ռուսական անցակետի արդիականացման հարցը հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում է, հայկական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ կարող է տեղի ունենալ, իսկ ինչ Վրաստանից կախված է, իրենք անում են:
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի վարորդների անձնագրերը վերադարձվել են
- Հայաստան եկող ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են Վերին Լարսի անցակետում
- Նախարարություն. Լարսի անցակետում հերթերը պայմանավորված են մեքենաների մեծ հոսքով
- Լարսի սահմանային անցակետն աշխատում է բնականոն հունով
- Լարսի ռուսական կողմում կուտակված է 158 բեռնատար
- Լարսի անցակետում կուտակված է մոտ 238 մեքենա
- Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են. Հակոբ Արշակյան
- Վերին Լարսի անցակետում դեռևս կանգնած են մնում մեծ բեռնասայլերը