Էրդողանը կորցրեց Ստամբուլը, Օրբանը՝ Բուդապեշտը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կրել է իր ամենամեծ քաղաքական պարտությունը վերջին 1 տասնամյակում, երբ կիրակի օրը կայացած Բուդապեշտի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմության թեկնածուն՝ հաղթելով իշխող կուսակցության կողմից սատարված գործող քաղաքապետին: Այս մասին գրում է politico-ն։
Ըստ նախնական արդյունքների, 44-ամյա լիբերալ Գերգել Կարաչոնին հաղթանակ է տարել Օրբանի դաշնակից Իստվան Տարլոսի նկատմամբ՝ 50-44 տոկոս ձայների հարաբերակցությամբ:
Ընդդիմության հաջողությունները Բուդապեշտում և երկրի այլ վայրերում անցկացվող տեղական ընտրություններում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կուսակցությունները՝ լիբերալներից մինչև կանաչներ, սոցիալիստներից մինչև պահպանողականներ, համաձայնեցին մի կողմ դնել իրենց տարբերությունները և քաղաքապետի և շրջանային պաշտոնների համար առաջադրել համատեղ թեկնածուներ՝ իշխող «Ֆիդես» կուսակցության իշխանությունը թուլացնելու համար:
Հիշեցնենք, որ Ստամբուլում կայացած քաղաքապետի վերջին ընտրություններում հաղթանակ տարավ ընդդիմության թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Էրդողանի խոսնակի՝ Անկարայի և Ստամբուլի քաղաքապետներին պաշտոնից հեռացնելու խնդիր օրակարգում չկա
- ԵԽ Թուրքիայի հարցերով զեկուցող. Հաջորդ քայլը ո՞րն է, Անկարայի և Ստամբուլի քաղաքապետների պաշտոնանկությու՞նը
- Դավութօղլուն և Գյուլը քննադատել են Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու որոշումը