Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատից գողություն կատարածներին գտել են
Ոստիկանության Կապանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի տարածքից գողություն կատարելու կասկածանքով, հոկտեմբերի 14-ին բերման են ենթարկվել 34-ամյա, 43-ամյա և 64-ամյա տղամարդիկ։
Ոստիկանությունից մանրամասնում են, որ նրանց վարած բեռնատար «Ֆորդ Տրանզիտ» մեքենան բարձված է եղել մոտ 1,5 տոննա մետաղի ջարդոնով:
Կրտսեր տղամարդը բացատրություն է տվել, որ ջարդոնը, առանց թույլտվության և որևէ մեկի գիտության, նույն օրը հավաքել են կոմբինատի տարածքից՝ հետագայում վաճառելու նպատակով:
Նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին