Հասարակություն 19:43 15/10/2019 Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի վարչապետին

Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ ուղեկցությամբ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ողջունելով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Հայոց Հայրապետը շնորհավորել է տիար Գեորգի Գախարիային վարչապետի կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այցը կնպաստի հայ-վրացական դարավոր բարեկամության առավել զորացմանը: Նորին Սրբությունն անդրադարձել է երկու ժողովուրդների միջև եղած պատմական առնչություններին, որոնք հարուստ են փոխօգնության, զորակցության և միասնական պայքարի բազում վկայություններով՝ հաստատելով, որ  դրանք այն ամուր հիմքերն են, որոնց վրա պետք է կառուցվի և հաստատվի երկու երկրների գործակցությունը:

Հայոց Հովվապետը փաստել է, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը, որոնց շնորհիվ հաղթահարվել են բազում փորձություններ ու դժվարություններ: Նորին Սրբությունը խոսել է նաև Հայաստանյայց Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիների կարևոր դերակատարության մասին ազգային ինքնության և մշակույթի պահպանության, հայ և վրաց ժողովուրդների համախմբման և պետականաշինության գործում:

Իր հերթին վարչապետ Գեորգի Գախարիան Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եղբայրական ողջույնները` համոզում արտահայտելով, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը հիմնված է եկեղեցական սերտ հարաբերությունների վրա: Վարչապետն ընդգծել է, որ Եկեղեցին մշտապես ունեցել է իր կենսական և պետականաշինական նշանակությունը և շարունակելու է այդպիսին մնալ: Անդրադառնալով այցի արդյունքներին` պրն. Գախարիան հավաստիացրել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր շնորհակալությունն է հայտնել  Վրաստանի իշխանություններին Վիրահայոց թեմի գործունեությանը զորակցելու և Վրաստանի հայ համայնքի նկատմամբ խնամք ցուցաբերելու համար` միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն երկրում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պատշաճ պահպանության ուղղությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:37
«Սուտ է». ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրն արձագանքում է ՔԿ-ի հաղորդագրությանը
«Սուտ է»,- Այսպես է արձագանքել 2 ամիս առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը,...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կան պատգամավորներ, որ փորձում են կանխել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. Նազելի Բաղդասարյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը  համարում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հայկ Ալումյան. Նման դատախազն ընդհանրապես պետք է մեկուսացվի վարույթից
Այսօրվա նիստում բացարկի միջնորդություն ներկայացրեց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Աղբյուր` Panorama.am
14:19
3 մեդալ՝ բռնցքամարտի մրցաշարից
Նոյեմբերի 12-17-ը  Բելառուսում կայացած Վիկտոր Լիվենցևի անվան  միջազգային մրցաշարին   մասնակցել են 7 հայ բռնցքամարտիկներ։...
Աղբյուր` Panorama.am
14:12
Չավուշօղլուն հերթական անգամ զորակցություն է հայտնել Ադրբեջանին «Ղարաբաղի հարցում»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի ամբիոնից խոսել է իր ղեկավարած գերատեսչության 2020-ի առաջնահերթությունների մասին:...
Աղբյուր` Panorama.am
14:03
«Օրենքով գողերի» մասին օրինագիծը ներկայացվեց խորհրդարանին
ԱԺ-ն քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Վենետիկը վերականգնելու համար ռուսները հավաքել են 1 միլիոն եվրո
ՌԴ-ում Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունը հայտնել է, որ ռուսները 1 միլիոն եվրո են նվիրաբերել ջրհեղեղից տուժած Վենետիկին: Միջոցները...
Աղբյուր` Panorama.am
13:52
Վարչապետը պաշտոնական այց կկատարի Իտալիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն: Կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Beeline-ի հաճախորդները կստանան մինչև 100 Մբ/վ արագությամբ ինտերնետ և կապի ծառայությունների ամբողջ փաթեթը ամսական 4000 դրամով
Beeline-ը գործարկել է բացառիկ COMBO 4 Special ծառայությունների փաթեթը: 4000 դրամ ամսավճարի դիմաց հաճախորդները կստանան ֆիքսված ինտերնետ մինչև 100...
Աղբյուր` Panorama.am
13:37
Հայաստանի Հանրապետության թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան
«Ինձ մի բան է հետաքրքիր՝ դուք ինչի՞ եք էսքան ինձանով հետաքրքրվում»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Բարգավաճ...
Աղբյուր` Panorama.am
13:31
Դեղերի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ով լինի Մշակույթի նախարարություն, ումից սպասի նախաձեռնող քաղաքականություն
Մի  քանի օր շարունակ քաղաքացիներն ահազանգում էին, որ Դալմայի այգիներում քանդվում են 16-17-րդ դարերով թվագրվող հնձաններ: Ի վերջո նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
13:06
Մարդու կյանքն արդեն կառավարվում է տարբեր ալգորիթմներով՝ նրա իսկ թույլտվությամբ. Արմեն Խաչատրյան
Ընդհանուր առմամբ WCIT 2019-ն ավելի շատ շոուի տպավորություն թողեց, քան տեղեկատվական տեխնոլոգիաների կոնֆերանսի։ Իրական տեխնոլոգիական համաժողովներն ավելի շատ մասնագիտացված են լինում։
Աղբյուր` Panorama.am
12:58
Նազելի Վարդանյան. Տարօրինակ է, որ դատարանը նույն բանն է գրել, ինչ «Լիդիան»-ն է ասում
Վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Լաբորատորիաների հագեցվածությունը կարողանո՞ւմ ենք ապահովել․պատգամավորը՝ փոխնախարարին
Կառավարությունն  առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական սահմանի մասին» ՀՀ  օրենքում։ խորհրդարանում նախագծի...
Աղբյուր` Panorama.am
12:26
Վրաստանի խորհրդարանը վերսկսել է աշխատանքը
Վրաստանի խորհրդարանը վերսկսել է աշխատանքը. ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք շրջափակել էին օրենսդիր մարմնի շենքը: Ցուցարարներին ցրելու...
Աղբյուր` Panorama.am
12:13
ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ են ընտրում
Խորհրդարանում մեկնարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության քվերակությունը: Նշենք, որ հանձնաժողովի անդամի համար...
Աղբյուր` Panorama.am
12:10
Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում պատրաստվեց հայկական լավաշ
Վաշինգտոնում Ամերիկյան պատմության ազգային թանգարանը օրերս հյուրընկալել էր հայկական խոհանոցին նվիրված միջոցառում: «Լավաշ» անունը կրող...
Աղբյուր` Panorama.am
11:59
Պարոն Պետրոսյանի առաջարկած նախագծում, այո, սատանան մանրունքներում է. Բագրատյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր գործընկերների  հեղինակած նախագիծը՝ Աշխատանքային օրենսգրքում...
Աղբյուր` Panorama.am
11:51
«Պարոն Պետրոսյանը հազիվ նորմալ նախագիծ ա բերել, էնքան խուճուճ հարցեր տվեցիք»
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Արման Աբովյանի, Քաջիկ Գևորգյանի, Դավիթ Մանուկյանի և Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
11:42
ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է
«Երբ որ գնում էինք հանդիպման, ես անձամբ հրավիրված լինելով, երբևէ չեմ մտածել, որ հանդիպման ժամանակ պետական որևէ պաշտոնյանի կողմից կարող եմ...
Աղբյուր` Panorama.am
11:42
Տափերական գյուղում առաջադրվել է ութ թեկնածու
Արարատի մարզի Տափերական գյուղում  դեկտեմբերի 8-ին  նշանակված են համայնքապետի արտահերթ ընտրություններ։ Այստեղ, դատելով առաջադրված...
Աղբյուր` Panorama.am
11:34
Աշխատանք կա, կադրեր՝ ո՞չ
Մենք պետք է վազենք նրա հետևից, որ արդյունավետ օգտագործվեն բոլոր հնարավորությունները
Աղբյուր` Panorama.am
11:33
Նորք-Մարաշում վաղը ջրանջատում է լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
11:25
«Դասադուլ անող ուսանողներն այսօր ավելի շատ են. նրանց վրդովվեցրել է նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը»
Ուսանողն ընդգծեց, որ իրենց դասախոսներն ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեն, քան Արայիկ Հարությունյանը կյանքի տևողություն:
Աղբյուր` Panorama.am
11:03
Ինչպես դիմակայեցին հայ ֆուտբոլասերները «բարոյական պարտությանը»
Ինչպես միշտ, Իտալիա-Հայաստան խաղի ընթացքն ակտիվ մեկնաբանվում էր ֆեյսբուքում։ Արդեն առաջին խաղակեսից հետո, երբ հաշիվը 4:0 էր, հայ ֆուտբոլասերները...
Աղբյուր` Panorama.am
10:45
Վարդենիս-Ակունք ավտոճանապարհի վթարի հետևանքով ուղևորը տեղում մահացել է
Նոյեմբերի 19-ին, ժամը 01:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
10:34
Ինչո՞ւ է «արագիլների գործը» քնել
Դեռևս ամռանը բնապահպանները ահազանգեցին, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլներն անկում են։ Թռչունները նմանվել էին սև ագռավների՝ մրակոլոլ...
Աղբյուր` Panorama.am
10:25
ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը
կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձերը
Աղբյուր` Panorama.am
10:21
Ժորա Սարգսյանը՝ Լոնգ-Տիբո-Կրեսպեն մրցույթի մրցանակակիր
Դաշնակահար Ժորա Սարգսյանը ֆրանսիական հեղինակավոր Լոնգ-Տիբո-Կրեսպեն մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը: anmmedia.am-ի հաղորդմամբ, մրցույթն այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}