Հասարակություն 11:19 15/10/2019 Հայաստան

ՀՀ-ում անցկացվում է «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» թեմայով միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ-ում իր աշխատանքն սկսեց «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» թեմայով միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի 80-ամյակին:  Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: 

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչրատուր Մելիքսեթյանը, մասնավորապես ասել է. «Ավելի քան 80 տարվա ընթացքում Երկրաբանական թանգարանը ծավալել է գիտական, գիտակազմակերպչական գործունեություն՝ ավելի ճանաչելի դարձնելով Հայաստանի հետաքրքիր երկրաբանական կառուցվածքը:  Լինելով փոքր թանգարան, այնուամենայնիվ, այն հայտնի է ամբողջ աշխարհում իր ունիկալ էքսպոնատներով, իր կրթական, գիտահանրամատչելի և ճանաչողական միջոցառումներով: Այսօրվա գիտաժողովի թեման է գեոտուրիզմը, որի կազմակերպական ձևերից է գեոպարկը:   Քանի որ Հայաստանի տարածքն աչքի է ընկնում իր ուրույն և բարդ երկրաբանական կառուցվածքով, Հայաստանում կան բոլոր նախադրյալները գեոպարկերի ստեղծման համար: Մեր ինստիտուտը կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ Հայաստանում գեոպարկերի ծրագիր իրականացնելու»:

Երկրաբանական թանգարանի 80-ամյա գործունեության նվաճումները ներկայացրել է  թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանը ժամանակավոր ցուցադրության տեսքով ստեղծվել է 1937 թվականին երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ։ Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմվել է նրա հարուստ հավաքածուների՝ մոտ 4500 նմուշի հիման վրա։ Հետագայում թանգարանի հավաքածուները համալրվել են Հայաստանի և այլ երկրների երկրաբանների կողմից։ 1944 թվականից թանգարանը կոչվում է Հովհաննես Կարապետյանի անունով։

Թանգարանի հիմնական նպատակը  ՀՀ երկրաբանական կառուցվածքի, ընդերքի հարստությունների երկրաբանական նվաճումների ցուցադրումն է։ Թանգարանում ցուցադրված են օգտակար հանածոների, ապարների, բրածո կենդանիների և բույսերի նմուշներ, քարտեզներ։ Ֆոնդում կա ավելի քան 13 հազար նմուշ։ Ցուցանմուշները ցուցադրված են 6 բաժիններում՝ հանքաբանության, հնէաբանության, քարաբանության, օգտակար հանածոների, Հայաստանի հանքային ջրերի, Հայաստանի բնական հուշարձանների։

«Գիտաժողովի նպատակն է համախմբել բնագիտական թանգարանների ներուժը՝ նպաստելու ՀՀ-ում թանգարանների և գեոտուրիզմի զարգացմանը»,- նշել է Գայանե Գրիգորյանը:

Քառօրյա գիտաժողովի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի և Ավստրալիայի 31 մասնակիցներ կներկայացնեն զեկուցումներ Հայաստանում երկրաբանության պատմության, բնապատմական թանգարանների արդի հիմնահարցերի, գեոտուրիզմի, գիտական տուրիզմի, էկոտուրիզմի զարգացման, թանգարանային կրթության և տուրիզմի, լքված հանքավայրերի վերականգնման և դրանք հանգստյան գոտիների վերածելու, երկրաբանական հուշարձանների պահպանության և այլ թեմաների վերաբերյալ: Մասնակիցները կայցելեն Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան, Արարատի տրավերտինի հանքավայր, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Թռչունների» քարայր, «Սևան» ազգային պարկ:

Գիտաժողովի կազմակերպմանն աջակցել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Շրջակա միջավայրի նախարարությունը, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, Դի Վի Վի ինթերնեյշնալը և Երևանի քաղաքապետարանը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:52
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական բացահայտումը ՔԿՀ-ներում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
19:47
Առևտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել պատգամավորի «Ռոլեքս» ժամացույցը
Նոյեմբերի 11-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայից գողություն է կատարվել։  ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:33
Կոտայքի մարզում բացվել է Քաղաքացիների սպասարկման երրորդ գրասենյակը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն  այսօր Կոտայքի մարզում  մասնակցել է  Եղվարդ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Գործել հանուն ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման. Ն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ընտրվել է նոր «Միսս միջազգային» տիտղոսակիրը
«Միսս միջազգային 2019»  (Miss International) տիտղոսակիր է դարձել Թաիլանդի ներկայացուցիչ Սիրեթհորն Լիարամվատը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:00
43-ամյա ռեփեր Bad Azz-ը մահացել է բանտում
Ամերիկացի հիփ-հոփ կատարող Bad Azz-ը  (իսկական անունը՝ Ջամար Անտոնիո Ստամպս) մահացել է բանտոմ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:48
Գործի ամբողջական քննություն կատարված չէ և դա դատախազության մեղքն է. Ռ.Քոչարյանի փաստաբան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդություն էր ներկայացրել:...
Աղբյուր` Panorama.am
18:44
Արմեն Փամբուխչյանը վերջին օրերի իրադարձությունները «շրջիկ կրկես» է անվանում
Վերջին օրերին մենք ականատես ենք լինում երեսպաշտության համարներով շրջիկ կրկեսի, որն ամենատարբեր տեղերից թակում է մեր դուռը և փորձում դառնալ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Գիրք կարդալը ժամանակակից է, իսկ սեփական լեզուն, պատմությունն ու գրականությունն իմանալը՝ սուպեր ժամանակակից. Զոհրաբյան
«Վերջին շրջանում ինձ շատ զվարճացնում է հնի ու նորի, իբր հին ու նոր մտածողության արհեստական դիսկուրսը»,-այս մասին այսօր խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
18:25
2019 թ-ի երրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն. ԿԲ
2019 թ-ի երրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված հիմնականում արտադրողականության աճով։ Այս մասին նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Դատախազի բացարկի միջնորդության քննարկումը կշարունակվի նոյեմբերի 19-ին
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազին
Աղբյուր` Panorama.am
18:12
Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ ներկայացուցիչները
ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն՝ նոյեմբերի 13-ից 15-ը ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:07
ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Դեր Զորում կատարված ահաբեկչական գործողությունը
Հայաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
18:00
Պատգամավորը հորդորեց գործընկերներին «չդառնալ հիվանդության տարածողը»
«Վերջին ժամանակներս ոչ միայն  հասարակության մեջ, այլև խորհրդարանում անհարկի ակտիվությամբ քննարկվում է նախկին իշխանությունների կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:55
ԱԳՆ խոսնակ. Այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ազատություն» ռ/կ հարցին։ Հարց. Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ընդմիջումից հետո ընթացող դատական նիստում ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ջրի ազգային խորհուրդը կլուծարվի
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տեխզննություն իրականացնող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Խարդախությամբ 203մլն. դրամ հափշտակելու համար
Աղբյուր` Panorama.am
17:21
Պատգամավորն առաջարկում է ԱԺ նախագահին իրավունք տալ մասնակցելու ԱԽ նիստերին
Խորհրդարանն առաջին ընթարցմամբ քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և...
Աղբյուր` Panorama.am
17:15
Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։...
Աղբյուր` Panorama.am
17:07
ԱԱԾ. Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք
Ազգային անվտանգության ծառայությունը  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գրավառուի և գրավատուի իրավունքներն ու պարտավորությունները՝ ԱԺ ամբիոնում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը։...
Աղբյուր` Panorama.am
16:51
Փաստաբան. Արսեն Բաբայանի նկատմամբ ապօրինությունն ամբողջությամբ վերացված չէ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը դրական է գնահատում՝...
Աղբյուր` Panorama.am
16:40
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Խնդիրը «բոլոլա» սարքելու մեջ է. Ալեն Սիմոնյան
«Ախր ստեղ խնդիրը էդ ձեր բարձրացրածը չի, էստեղ թե նպատակը, թե խնդիրը մեկ այլ բանի մեջ է՝ «բոլոլա» սարքելու մեջ ա, ինչ-որ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմը դատական այսօրվա նիստում միջնորդություն է ներկայացրել՝ ինքնաբացարկ...
Աղբյուր` Panorama.am
16:15
Դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը մերժվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ նախագահող դատավար Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը...
Աղբյուր` Panorama.am
16:14
Տարվա ընթացքում ճանապարհաշինության ընթացքում հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 12 քրգործ
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է,...
Աղբյուր` Panorama.am
15:53
ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց քանակը
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փոփոխություններ է առաջարկում Հանրային ծառայության մասին օրենքում։ Պատգամավոր Մանե Թանդիլյանը...
Աղբյուր` Panorama.am
15:47
«Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի»
Ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներն իրազեկման երթով անցնում են երևանյան փողոցներով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց
13:59 12/11/2019

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}