ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԳԱ նիստին մասնակցելու համար մուտքի արտոնագիր չի տվել 18 ռուս դիվանագետների
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել Ռուսաստանից 18 պատվիրակների: Այս մասին նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը՝ ելույթ ունենալով Իրավաբանական հանձնաժողովի նիստում:
«Ռուսաստանի պատվիրակությունը 18 վիզա չի ստացել», - ասել է Կուզմինը:
Նշվում է, որ վիզա չի տրամադրվել թարգմանչին, որը պետք է անգլերեն թարգմաներ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների ելույթները: Այս մասին գրում է Tass-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄԱԿ-ի ԳԱ նիստերին մասնակցելու համար վիզաներ չեն տրվել Ռուսաստանի պատվիրակության 13 անդամների:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին