Վարդան Այվազյան. Ստեղծում ենք «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը
««Հայոց արարման հավաք» հասարակական կազմակերպությունը սկսում է «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Նրա խոսքով՝ շարժման նպատակն է երկրում համալիր հասարական գործընթացի առողջացումը, ինչը պետք է կյանքի կոչվի իրենց կողմից առաջարկվող մի շարք առաջնահերթ միջոցառումների իրականացմամբ։
«Դրանք են՝ պետականության որակականությանն ուղղված սահմանադրական փոփոխությունների մշակման միջոցառումների նախաձեռնություն, հասարակության ինքնագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված համալիր ազգային ծարգրի մշակման աջակցություն և իրականացում, քաղաքական և հասարակական դաշտում գործող սուբյեկտների հետ կոնսուլտացիաների նախաձեռնում և ամենակարևորը՝ ամենաատելության խոսքը, հակաքարոզչությունը բացառող օրենսդրական ակտերի մշակում»,- ներկայացրեց Այվազյանը։
Շարժման անդամներն են նաև Արթուր Առաքելյանը, Վահան Հովհաննիսյանը, Սուրեն Օքմինյանը, Արագած Ախոյանը։
Այվազյանը նաև պարզաբանեց, որ պլյուս մեկ ասելով նկատի ունեն Հայ առաքելական եկեղեցուն, որ կոնսոլիդացիան տեղի կունենա ՀԱԵ հովանու ներքո։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները