Ֆրանսիան դեմ է ԵՄ ընդլայնման շուրջ բանակցություններին
ԵՄ երկրները նախօրեին չկարողացան համաձայնության գալ Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ, ինչպես նախատեսված էր։
EU Observer-ը գրում է, որ բանակցությունների մեկնարկին դեմ է արտահայտվել Ֆրանսիան ու առարկություններ ներկայացրել։
«Դժբախտաբար, ԵՄ խորհուրդը չկարողացավ հասնել միաձայն որոշման: Ցավում եմ դրա համար»,-այս մասին ասել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարը, որն այժմ նախագահում է ԵՄ խորհրդում, Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո։
ԵՄ խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն այժմ քննարկումներ կներկայացնի այդ հարցի վերաբերյալ: