Իրավունք 12:55 16/10/2019 Հայաստան

Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» պաշտպանների միջնորդությունը

ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարության այսօրվա նիստում դատավոր Պետրոս Մակյանը հայտարարեց, որ դատարանը երեկ ստացել է ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Նարեկ Կյուրեղյանի և Էդուարդ Գրիգորյանի պաշտպաններ Տիգրան Եգորյանի և Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը:

Նրանք  նշել են, որ տուժողների, վկաների հարցաքննությունը, ապացույցների հետազոտումը ավարտելու և արդեն իրենց պաշտպանյալների հարցաքննության փուլը մեկնարկելու կապակցությամբ ժամանակ են խնդրում դատարանից. «Մեր պաշտպանյալների  շահերի աշտպանության արդյունավետությամբ, ինչպես նաև որոշ դատակավարական  գորոծողությունների կատարման կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունից, խնդրում ենք տրամադրել բավարար ժամանակ, ինչը կնպաստի  արդարադատության արդյունավետության շահերին»:

Դատավորի խոսքով, ներկայացված միջնորդությունից հասկանում է, որ պաշտպաններն այսօր չեն ներկայանալու, խնդրում են նշված անձանց հարցաքննությունը հետաձգել ու իրենց ներկայությամբ կատարվել:

Պ. Մակյանի խոսքով, դեռ երեք շաբաթ առաջ են Տ. Եգորյանի խնդրանքով նրան ուղարկել դատական բոլոր նիստերի արձանագրության կրիչները, որպեսզի  ներկայանա ու իրականացնի իր պաշտպանյալների պաշտպանությունը:

«Հիմա մոտ մեկ ամիս այս փուլում ենք, նորից բավարար ժամանակ են խնդրում՝ չմատնանշելով, թե ինչքան»,- հայտարարեց դատավորը:

Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ մեղադրական կողմից միջնորդություն եղավ դատակոչի ցուցակով ներկայացված մյուս վկաներին չլսելու և արդեն այս փուլին անցնելու վերաբերյալ, որը բավարարվեց, իսկ իրենց պաշտպաններն իրենց հագեցած աշխատանքային գրաֆիկը հաշվարկել էին այդ հանգամանքը նկատի ունենալով, որ դեռ կան տասնյակ վկաներ հարցաքննելու, ինչն ավելի քան մեկ ամիս ժամանակ կտևեր:

«Հիմա փորձում են փոխել գրաֆիկն ու հնարավորին սեղմ ժամկետում կարողանան մասնակցել: Կարծում եմ՝ առնվազն 3 շաբաթ է պետք է, որ կարողանան անմբողջությամբ ամփոփել նյութը, սղագրել»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իր պաշտպանյալ Պավել Մանուկյանը ցանկանում է  ցուցմունք տալ: 

Մեղադրող դատախազը նշեց, որ դատաքննության ընթացքում  բոլոր պաշտպաներին տրամադրվել է  բավական ժամանակահատված, հնարավորություն  ներկա գտնվելու նիստերին, ծանոթանալու գործին:

«Այս ամենը փաստելով՝ պետք է արձանագրել, որ սա ընդամենը միտում է չարաշահելու դատավարական իրավունքները: Բերել հիմնավորում, որ պաշտպանները զբաղված են  այլ քրեական գործերով  ու հնարավորություն չեն ունեցել  մասնակցելու և ծանոթանալու, չի բխում փաստաբանների վարքագծի կանոնակարգից, քանի որ վերջիններս պարտավոր են  իրենց ծանրաբեռնվածությունն ընտրել այնպես, որ որևէ պաշտպանյալի իրավունք,  իրավունքի իրականցման խնդիրներ չառաջանան: Հետևաբար, այլ նիստերով ծանրաբեռնված լինելու հանգամանքով չներկայանալ ու չիրականացնել իրենց պաշտպանյալների պաշտպանությունը՝  հիմնավորում չի կարող լինել»,- ասաց դատախազը:

Նա առարկեց ներկայացված միջնորդությունը, խնդրեց դատարանին շարունակել ամբաստանյալների հարցաքննությունը:

Դատավոր Մակյանը հայտարարեց, որ գործի քննությունն այս պահին հետաձգելու և ամբաստանյալների հարցաքննություն չիրականացնելու նպատակով ներկայացված միջնորդությունը դատարանը մերժում է:

ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Վերջինս նույնպես մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:51
Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա
Թուրքիայում Չինաստանից 10 զբոսաշրջիկ և երկու տեղացի հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածով, իսկ Թաիլանդում 14 մարդ է հիվանդացել: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
12:46
Թրամփի պլանը ենթադրում է Իսրայելի ինքնիշխանությունը Հորդանանի հովտի վրա
Մերձավոր Արևելքի կարգավորման ծրագիրը, որը հանրությանն է ներկայացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ենթադրում է Հորդանանի հովտի մեծ մասը...
Աղբյուր` Panorama.am
12:39
Armenia Tree Project. 6 միլիոն ծառ ու քառորդ դարի աշխատանք` Հայաստանում
«Հայաստանում վերջին քառորդ դարի ընթացքում գործող Armenia Tree Project (Հայաստան - ծառատունկ) ծրագրի համար 2019-ը կարևորագույն հանգրվան...
Աղբյուր` Panorama.am
12:35
«Բա հրամանատարական կազմի հետ այսպե՞ս են վարվում»
Հայաստանի ու Արցախի տարբեր զորամասերից մի քանի տասնյակ սպաներ եկել են Երևան՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում վերապատրաստման...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ռուսաստանը ստորագրել է «Mi-38T» ուղղաթիռների արտահանման առաջին պայմանագիրը
«Ռոսոբորոնէքսպորտը» ստորագրել է Mi-38T ուղղաթիռներ արտասահման առաքելու առաջին պայմանագիրը։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Խաժակյան. Փաշինյանի այդ խոսքը բնորոշ է այն ենթամշակույթին, ինչի դեմ պայքարում են
«Կարծում եմ, որ դա նվազագույն գործողությունն էր, ինչ պետք է աներ տվյալ ավագանու անդամը և «Իմ քայլը» խմբակցությունը»,-...
Աղբյուր` Panorama.am
12:15
«Արսենալը» փոխարինող դարպասապահ է փնտրում
Արսենալը որոնում է պահեստային դարպասապահ: Այս մասին հայտնում են chempionat.com-ից։ Թիմի ավագ Իգոր Չերևչենկոյի խոսքով՝ նոր դարպասապահը պետք...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սլովենիայի վարչապետը հրաժարական է տվել՝ արտահերթ ընտրությունների կոչ անելով
Սլովենիայի վարչապետ Մարջան Սարեկը նախօրեին հրաժարական տվեց և կոչ արեց արտահերթ ընտրություն անցկացնել այն բանից հետո, երբ նրա կառավարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:59
Նոր փուլ ԱՄՆ Սենատում՝ իմպիչմենտի շուրջ
ԱՄՆ-ում իմպիչմենտի գործընթացը ներթափանցել է նոր փուլ: Փորձագետները մոտ օրերս սպասում են քվեարկության վկաներին լսելու ու նոր փաստաթղթերի հետ...
Աղբյուր` Panorama.am
11:48
Պոմպեոն Ռուսաստանին և Իրանին մեղադրել է Սիրիայում խաղաղության բացակայության համար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանը և պաշտոնական Դամասկոսը խոչընդոտում են հաշտեցմանը Սիրիայի հյուսիսում: Այս մասին,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Երիտասարդ ըմբիշները միջազգային մրցաշարում մեդալներ են նվաճել
Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշները մեդալներ են նվաճել Ուկրաինայում կայացած միջազգային մրցաշարում: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Իսկ ո՞վ է ասում՝ ինչ-որ բան պլանավորվել ու չեղարկվել է. Տոնոյան
ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու է...
Աղբյուր` Panorama.am
11:21
Արթուր Վանեցյան. Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն instagram-ի իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Բանակի օրվա...
Աղբյուր` Panorama.am
11:18
Փաշինյան. Շուտով կհանգուցալուծվի
«Շուտով կհանգուցալուծվի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փորձագետը գնահատում է կորոնավիրուսային վարակի ռիսկը AliExpress-ի ծանրոցների միջոցով
AliExpress-ի միջոցով կորոնավիրուսային վարակի փոխանցման ռիսկերը մինիմալ են։ Այս մասին, ria.ru-ի փոխանցմամբ, ասել է Սվերդլովսկի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:05
Արամ Սարգսյան. Հակառակորդը որոշակի գործողություններ անելոց առաջ այդ ուղղությամբ մտածելու է
«Արցախյան ազատամարտի սկզբին, երբ բանակը ձևավորված չէր, ֆիդայական շարժում էր, հետո ապրիլյան պատերազմը, ինձ  հստակ հիմնավորեցին, որ չկա...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հրայր Թովմասյան. Աստված ձեզ պահապան, տղե՛րք
Այս օրը տոն է դարձել մեր ժողովրդի զավակների կյանքի գնով։
Աղբյուր` Panorama.am
10:58
Դավիթ Տոնոյանը՝ սահմանային վիճակի, բանակում վերջին միջադեպով ընթացող ծառայողական քննության մասին
Սահմանային իրավիճակը կայուն է։ Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։...
Աղբյուր` Panorama.am
10:55
Նոր կորոնավիրուսը վերածվում է համաճարակի
Չինաստանում վիրուսաբաններն ասում են, թե նոր կորոնավիրուսը, որն արդեն ութ տասնյակից ավելի մարդկանց կյանք է խլել, կարող է մոտ ժամանակներս մարդուց...
Աղբյուր` Panorama.am
10:44
Բելգիայի նախկին թագավորն ընդունել է արտաամուսնական կապից ծնված աղջկան
Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ 2-րդը  ճանաչել է արտաամուսնական կապից ծնված աղջկան: Վեստի.ռու-ն գրում է, որ Ալբերտ 2-րդը համաձայնվել է...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ղազախստանը խստացրել է վիզայի պահանջները Չինաստանի քաղաքացիների համար
Ղազախստանը խստացրել է մուտքի արտոնագրերի պահանջները Չինաստանի քաղաքացիների համար, պատճառը կորոնավիրուսի տարածումն է։ Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
10:24
Բանակը լինելու է առավել քան ուժեղ. Դավիթ Տոնոյան
Մեր սպառազինությունն ու այն կարողությունները, որոնք  անհրաժեշտ են Զինված ուժերում իրենց խնդիրները կատարելու համար, ավելացված են: Այսօր...
Աղբյուր` Panorama.am
10:11
ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
10:09
Բակո Սահակյան. Թող հայրենյաց պաշտպանների բազուկն անհաղթ լինի, կամքն՝ անկոտրում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
Աղբյուր` Panorama.am
10:02
Արմեն Գրիգորյան. Կարծում եմ՝ համատեղ քայլեր կձեռնարկեն և գործադիրը, և օրենսդիրը
«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված  իրավիճակի լուծման մասին երեկ  վարչապետն ընդհանուր առմամբ խոսել է: Կարծում եմ՝...
Աղբյուր` Panorama.am
10:00
Թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ են տեղափոխվել 11 քաղաքացի
Հունվարի 27-ին, ժամը 21:12-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 23...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
Այսօր՝ հունվարի 28-ին, ապրիլյան պատերազմում նահատակված հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. հերոսը կդառնար 30 տարեկան։ 2016...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». Ոչ՝ հանձնաժողովին, մերսի՝ Միրզոյանին
«Հրապարակ» թերթը գրում է. « «Ուրբաթ օրը Հայկ Մարությանը, ԱԺ նիստը չսկսված, այցելել է Արարատ Միրզոյանին` նախ երևի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Թիրախում հայտնվածների մի մասն արտագաղթում է երկրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքը փոթորկել է քրեական աշխարհը։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». «Ուզում են քաշի ջանը». Արման Բաբաջանյանը նստում է Գևորգ Պետրոսյանի նախկին սենյակում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դահլիճի աջ թևում, որտեղ ԲՀԿ-ականների աշխատասենյակներն են, նոր «տաբլիցա» է հայտնվել`...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
14:55 24/01/2020

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}