Տնտեսություն 14:34 16/10/2019 Հայաստան

Երևանում ընդհանրապես մաքսային ձևակերպումներ չեն լինելու. Դավիթ Անանյան

«Գյումրիում ոչ թե ավտոմաքսատուն ենք կառուցում, այլ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով հարցին, թե Գյումրիում մաքսատուն կառուցելու ծախսը որքանով է արդարացված։

Նրա խոսքով՝ նախատեսված է, որ  Հայաստանում նման երկու կենտրոն կլինի՝  հյուսիսային, հարավային. հարավի կենտրոնը լինելու է Սիսիանում, հյուսիսինը՝ Գյումրիում՝ այն տարածքում, որտեղ հիմա ավտոմաքսատան գործառույթը կենտրոնացնում են։

Դավիթ Անանյանը նշեց, որ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը կառուցվելու է շուրջ 21 հեկտարի վրա, այս պահին միայն 6 հա-ն է իրացվում:

ՊԵԿ ղեկավարը տեղեկացրեց, որ կենտրոններում շահագործման պահից, ինչը կլինի մոտ 3 տարուց, կենտրոնացվելու են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող բոլոր պետական մարմիններին առնչվող գործառույթները՝ մեկ պատուհանի սկզբունքով։ 

«Երևանում ընդհանրապես մաքսային ձևակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատունը չի լինելու: Այսօր ընդհանուր մաքսային ձևակերպումների շուրջ 80 տոկոսը կենտրոնացած է Երևանում: Մեր նպատակներն ավելի հեռահար են՝ ուզում ենք տարածքային զարգացման ծրագիր իրականացնել: Սա կառավարության ծրագիրն է, որն իրականացվում է ՊԵԿ-ի միջոցով։ Պատկերացրեք, որ Երևանից բեռնաթափվում է ամբողջ բիզնեսը և գնում է հյուսիս ու հարավ»,- ընդգծեց Դավիթ Անանյանը:

Դիտարկմանը, թե մարդիկ մաքսային ձևակերպումների համար մեծ ծախսեր պետք է անեն Գյումրի հասնելու համար, ՊԵԿ նախագահը չհամաձայնեց՝ նշելով, որ Գյումրիի ավտոմաքսատունը 158 կմ հեռավորություն ունի Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից, 56 կմ՝ Բավրայից։

«Այսինքն՝ Գյումրիի կենտրոնը այդ երեք ակտիվ մաքսակետերին ավելի մոտ է, քան Երևանը։
Իմաստը նաև այն է, որ Գյումրիում աշխուժություն լինի։ Սա քմահաճույք չի, որ որոշեցինք մաքսատունը տանել Գյումրի։ Սա համապարփակ ծրագրի մի մասն է»,- ընդգծեց Դավիթ Անանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:08
Մենք մտել ենք դժոխք, բայց դեռ հումանիտար աղետի չենք հասել. վարչապետ
«Ես չէի կարող մտածել, որ մեր երկրում այդքան հորդորներից ու միջոցառումներից հետո կարող են լուրեր տարածվել, որ կորոնավիրուս չկա»,-...
Աղբյուր` Panorama.am
20:45
«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատապարտյալներից մեկից  նոր տեսակի...
Աղբյուր` Panorama.am
20:42
ՊԵԿ. ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված
Պետական եկամուտների կոմիտեն տարածել է պարզաբանում, որում ասված է. «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրատվական կայքերում այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Միքայել Մինասյան. Թշնամիների հետ պայմանավորվողը
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել հերթական տեսանյութը՝ վերնագրելով այն «Թշնամիների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մհեր Դավիդյանց. Վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը
«Վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսային հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը»,- պարետատան նիստից հետո ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակը պետք է պարունակի առնվազն երեք շերտ. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է իր առաջարկությունները`դիմակների օգտագործման վերաբերյալ, և կոչ է անում դրանք կրել...
Աղբյուր` Panorama.am
19:52
Մեկ օրում՝ իրավախախտման 1058 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Բայդենը դատապարտել է Թրամփին՝ Ջորջ Ֆլոյդին հիշատակելու համար
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը դատապարտում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ գործազրկության մակարդակն իջեցնելու մասին խոսելիս ոստիկանների կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:34
G20-ի երկրներն ավելի քան 21 միլիարդ դոլար են տրամադրել COVID-19- ի դեմ պայքարին
«Մեծ քսանյակի» երկրները ավելի քան 21 միլիարդ դոլար կհատկացնեն COVID-19- ի դեմ պայքարին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
19:31
Կորոնավիրուսով վարակված հղի կնոջն ասել են՝ գնա տուն, հենց շնչահեղձություն առաջանա՝ գնա հիվանդանոց. «Ազատություն»
36 շաբաթական հղի կինը՝ Արփին, ով վարակված է կորոնավիրուսով, բուժվում է տանը, փոխանցում է «Ազատությունը»։ Ըստ աղբյուրի, կինն...
Աղբյուր` Panorama.am
19:23
Եկեղեցին վաղը կնշի Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը
Հայաստանյան Առաքելական եկեղեցին հունիսի 7-ին կնշի Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը։ Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, ով հայտնի է Տիրոջ...
Աղբյուր` Panorama.am
19:17
Փաշինյան. Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից
«Այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 200 կորոնավիրոսով  հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին,...
Աղբյուր` Panorama.am
19:10
Կալիֆորնիայի իշխանությունները թույլ են տվել Հոլիվուդին վերսկսել նկարահանումները
Կալիֆորնիայում արդեն հաջորդ շաբաթ կվերականգնվի կինոֆիլմերի ու սերիալների նկարահանումները։ Նահանգապետարանից հայտնել են, որ նման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
19:02
Վեստի. Վորոնեժում ձերբակալվել է Երևանից արտահանված 16 տոննա ապօրինի ծխախոտ
ՌԴ Վորոնեժի սահմանապահները առգրավել են 16 տոննա ներմուծված ծխախոտ: Մաքսանենգ ծխախոտով հսկայական խմբաքանակը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ...
Աղբյուր` Panorama.am
18:59
ԱՀԿ-ն ասել է, թե երբ են բոլոր երկրներն իմացել կորոնավիրուսի մասին
Կորոնավիրուսի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  Չինաստանից իմացել է դեկտեմբերի 31-ին, հունվարի 5-ին...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ի՞նչ ասելիք ունի Հայաստանը տիեզերական բնագավառում
Թյուր կարծիք կա, որ տիեզերական գործունեությամբ զբաղվում են միայն հզոր և խոշոր պետությունները:  Այսօր շատ երկրներ զբաղվում են այդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
NBA-ի խաղացողները ամեն օր կորոնավիրուսի թեստ են անցնելու
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղացողները մրցաշրջանի վերսկսումից հետո ամեն օր կորոնավիրուսի թեստ են անցնելու, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:44
Քաղհասարակության ներկայացուցիչները դիմել են իշխանություններին
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝  անձնական տվյալների մշակման համակարգի թափանցիկության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության աշխատակիցների հնարավոր աշխատավարձի չափը
Կառավարությունը խորհրդարան է ուղարկել  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և  «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արքայազն Ուիլյամը գաղտնի աշխատել է բրիտանական վստահության ծառայությունում
Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը, խոսելով կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող մարդկանց հետ, պատմել է, որ ինքը գաղտնի աշխատել է բրիտանական...
Աղբյուր` Panorama.am
18:31
Հայտնաբերվել է ականանետի արկ
Հունիսի 6-ին, ժամը 11:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սարի թաղի թիվ 1 տնակի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մայքլ Ջորդանը 100 միլիոն դոլար կտրամադրի սևամորթներին աջակցելու համար
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը, «Ջորդան» բրենդի հետ միասին, տասը տարվա ընթացքում հարյուր միլիոն...
Աղբյուր` Panorama.am
18:26
Արցախում կայուն ոռոգովի կդառնան 50 հազար հեկտար հողատարածք
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
18:20
Վրաստանի վարչապետ. Մենք պետք է վրացիներին սովորեցնենք հանգստանալ իրենց երկրում
Վրաստանի քաղաքացիները պետք է ընտելանան իրենց երկրում հանգստանալուն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Ջորջ Գախարիան, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:12
«Երևանյան Հեռանկարներ»-ն արժանացել է «EFFE Label 2019-2020» հեղինակավոր տարբերանշանը կրելու պատվին
Միջազգային ժյուրիի կողմից «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն արժանացել է Եվրոպական Միության «Փառատոները՝...
Աղբյուր` Panorama.am
18:07
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Ազգային տոնի առթիվ։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:06
Քննարկել ենք կորոնավիրուսն ու դրա ազդեցությունը քաղաքական դաշտի վրա. Սիմոնյան
«Նիստի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում և դրա ազդեցությունը՝ քաղաքական դաշտի վրա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:01
Արցախում կորոնավիրուսի ասիմպտոմատիկ դեպքերը բուժհիմնարկներում չպահելու որոշում է կայացվել
Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով...
Աղբյուր` Panorama.am
17:52
Լատվիայում հաստատվել է COVID-19- ի մեկ նոր դեպք
Անցած մեկ օրվա ընթացքում Լատվիայում COVID-19 հիվանդություն է ախտորոշվել ընդամենը մեկ անձի մոտ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ալեքսիս Օհանյանը հեռացել է Reddit- ի տնօրենների խորհրդի կազմից
Նա խնդրել է իր փոխարեն աֆրոամերիկացի նշանակել
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}