Թրամփի վերընտրության դեպքում Բայդենը կանխատեսում է ՆԱՏՕ-ի փլուզում
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը կարծում է, որ եթե նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվի 2020 թվականին, ՆԱՏՕ դաշինքը կդադարի գոյություն ունենալ: Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Եթե նա վերընտրվի, ես ձեզ խոստանում եմ, որ ՆԱՏՕ-ն չի լինի: ... Մենք իրական խնդիրներ կունենանք», - ասել է Բայդենը նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածուների բանավեճում:
Նա Թրամփին անվանել է «էքսցենտրիկ, խենթ նախագահ», որը, իր կարծիքով, ոչինչ չի հասկանում արտաքին քաղաքականությունից և «գործում է վերընտրվելու վախից»:
Նախկին փոխնախագահը նշել է, որ Թրամփը քննադատում է ՆԱՏՕ-ին և միևնույն ժամանակ դրականորեն խոսում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին