«Հրապարակ». Ինչ է պահանջում «Լիդիան Արմենիան» Սերգեյ Բագրատյանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին կայացել է ««Լիդիան Արմենիան» ընդդեմ Սերգեյ Բագրատյանի» դատական առաջին նիստը։ Ընկերությունը պահանջում է պարտավորեցնել ԲՀԿ-ական պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Բագրատյանին՝ հրապարակային հերքել Ջերմուկում արած «զրպարտություն համարվող տվյալները», այն է՝ «նախորդ իշխանություններն իրենցից կաշառք են վերցրել և թույլ են տվել»։
Ընկերությունը նաև փոխհատուցում է պահանջել։ «Դատական առաջին նիստում որոշում է կայացվել բաշխել ապացույցները, 3 կետով իրենք պետք է ապացույցներ ներկայացնեն, 1 կետով՝ ես»,- հայտնեց Բագրատյանը։ «Ես պետք է ապացուցեմ, որ իմ հայտարարությունը ոչ թե «Լիդիանի» մասով է, այլ ընդհանուր հանքարդյունաբերողների, որ նախկինում կոռուպցիոն ռիսկեր են եղել։ Իսկ իրենք դա վերցրել են իրենց վրա և ապացուցելու են, որ դա կոնկրետ «Լիդիանի» հասցեին է ասված»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ