Փաշինյանի խոսնակ. Դրոշի տեղադրման մասով ոնց ճիշտ համարենք, այնպես էլ կվարվենք
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպմանն Արցախի դրոշի բացակայության վերաբերյալ քննարկումներն ու քննադատությունները ստվերում թողեցին դրա օրակարգն ու քննարկված հարցերը։ Սոցիալական կայքերում հնչեցված հարցերին, դիտողություններին այդպես էլ սպառիչ պատասխաններ արարողակարգի պատասխանատուներից, կառավարությունից մինչ այսօր չհնչեցին։
Հաշվի առնելով բուռն քննարկումները՝ Panorama.am-ը գրավոր հարցեր հասցեագրեց ԱԳ նախարարության պետական արարողակարգի ծառայությանը։ Մասնավորապես հետաքրքրվեցինք՝ հանդիպման ժամանակ Արցախի պետական դրոշի չլինելը արարողակարգային բացթողո՞ւմ էր, ի՞նչ է նախատեսում արարողակարգը Արցախի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ դրոշների մասով, քանի որ ինչպես ցույց տվեցին մեր դիտարկումները Ստեփանակերտում կայացած հանդիպումների ժամանակ երկու դրոշներն էլ լինում են։ Հաշվի առնելով հասարակության սուր արձագանքը՝ հնարավո՞ր է վերանայվի արարողակարգն ու հաջորդ հանդիպումներին լինի Արցախի Հանրապետության դրոշը։
ԱԳ նախարարության մամուլի խոսնակն ասաց՝ կպատասխանեն, իսկ ավելի ուշ նշեց՝ վարչապետի մամուլի խոսնակը կարող է այդ թեմայով խոսել։
Վլադիմիր Կարապետյանը նախ հորդորեց հարցի պատասխանը փնտրել մի կայքում, որը պաշտոնական չէ, իսկ երբ պնդեցինք, որ ակնկալում ենք ստանալ պաշտոնական դիրքորոշում, ասաց՝ կհետաքրքրվի։ Այնուհետ զանգերն անպատասխան մնացին։ Միայն այսօր վարչապետի մամուլի խոսնակը պատասխանեց, որ ոչ մի հստակ բան չունեն։
«Փորձում են պարզել, թե որն է ճիշտ ձևը։ Ըտենց չեն կարողանում կողմնորոշվել։ Երևի կանենք ընենց, ոնց մենք նպատակահարմար կհամարենք։ Չեմ կարծում, որևէ փոփոխություն կա, թե էն մի ձևն է օգտագործվում, թե մյուս ձևն է օգտագործվել։ Այսինքն, մենք պետք է կողմնորոշվենք, թե ոնց կկամենանք ու նպատակարհարմար կգտնենք տեղադրել դրոշը»,-ասաց Կարապետյանը։
Հարցին, թե Արցախի պետական դրոշը հանդիպման ժամանակ տեղադրել կամ չտեղադրելու վերաբերյալ որոշում կայացնելիս ինչո՞վ է առաջնորդվելու կառավարությունը, Կարապետյանն արձագանքեց. «Էդ ենք ուզում պարզել, արդյո՞ք արարողակարգը նման դեպքերը սահմանում է, թե չէ, եթե չլինի, մենք կորոշենք, ոնց ճիշտ համարենք, այդպես էլ կվարվենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ