Մշակույթ 11:32 17/10/2019 Հայաստան

Մայր Աթոռի հրատարակած գրքերը ցուցադրվում են Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող գրքի համաշխարհային խոշորագույն միջոցառումն այս տարի իրականացվում է հոկտեմբերի 16-20-ը:
Տարին մեկ անգամ, «Frankfurter Buchmesse»-ը վերածվում է գաղափարների համաշխարհային մայրաքաղաքի: Միևնույն ժամանակ տոնավաճառը մեծ մշակութային իրադարձություն է. շուրջ 7500 ցուցադրողներ աշխարհի ավելի քան 100 երկրից, ավելի քան 285000 այցելու, շուրջ 4000 իրադարձություն, մոտ 10000 լրագրող ու բլոգգեր ամեն տարի «Frankfurter Buchmesse»-ը դարձնում են տպագրության ոլորտում աշխարհի մեծագույն առևտրային տոնավաճառը, իսկ Ֆրանկֆուրտը՝ միջազգային մեդիա աշխարհի կենտրոն: 

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջին անգամ միջազգային հրատարակչական շուկայի ամենամեծ միջազգային տոնավաճառին մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչությունն ու «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը՝ ի դեմս տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանի:

Մայր Աթոռի Հրատարակչության վերջին մեկուկես տասնամյակում տպագրած շուրջ 350 անուն գրքերից ընտրողաբար երեք տասնյակ աղոթագրքեր, քարոզգրքեր, հանրագիտարաններ, կենսագրական բառարաններ, ցեղասպանագիտական, եկեղեցագիտական և ճանաչողական գրքեր ցուցադրվելու են Ֆրանկֆուրտում անցկացվող համաշխարհային խոշորագույն ցուցադրության ժամանակ:

Հայաստանի ազգային տաղավարում իրենց հրատարակած գրքերն են ցուցադրելու Սուրբ Էջմիածնի Հրատարակչությունը, «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ», «Էդիթ պրինտ», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները, «Առաջին» գրական գործակալությունը:

Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին: Գրքի միջազգային տոնավաճառի նպատակն է աշխարհին ներկայացնել մասնակից երկրների գրահրատարակչական արտադրանքը: Ինչպես նաև այն մի հարթակ է, որտեղ հայտնի գրողների երկրպագուներն ու ընկերները կարող են հանդիպել և վայելել իրենց սիրելի հեղինակների հետ մտերմիկ շփումը: Այլ կերպ ասած, «Frankfurter Buchmesse»-ը մարդկանց և մշակույթների հանդիպման խաչմերուկ է:

Այն միջազգային և սոցիալ-քաղաքական իրադարձություններին վերաբերող ընթացիկ բանավեճերի համար աշխարհի ամենակարևոր հարթակներից մեկն է: Նրանք Ֆրանկֆուրտում միավորում են այն մարդկանց, որոնք առնչվում են գաղափարների հետ, բաց են հրատապ թեմաների վերաբերյալ կառուցողական երկխոսության համար և գտնվում են հավասար պայմաններում տարբեր տեսակետներ ունեցողների հետ:

«Frankfurter Buchmesse»-ը կազմավորվել է 1949 թվականին «Frankfurter Buchmesse GmbH»-ի կողմից, երբ ետպատերազմյան շրջանում 205 գերմանացի ցուցադրողներ հավաքվել էին գրքի առաջին տոնավաճառին Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում: Թերևս, «Frankfurter Buchmesse»-ի պատմությունը գալիս է դեռևս 15-րդ դարից, երբ Յոհան Գուտենբերգը, Ֆրանկֆուրտից քիչ հեռու, հայտնագործեց շարժական տպագրահաստոցը՝ նպաստելով տպագրության զարգացմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:58
Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը կորոնավիրուսից մահացել է
Կորոնավիրուսից մահացել է Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով Չինաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:52
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ փակ կլինեն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 11:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
11:41
Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. ուսումնասիրություն
Արարատի մարզի դատախազության կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
11:36
Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար»
Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում նախգահական ընտրություններին,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Ռուբեն Մելիքյան. Հանրաքվեն կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ պետականության համար, եթե չձևավորվի «ոչ»-ի քարոզչության կողմ
«Լեգիտիմությունն ընդհանրապես ոչ թե իրավական, այլ քաղաքական կատեգորիա է։ Մեր նախաձեռնող խումբը բացառապես իրավաբաններից է կազմված, շեշտեմ...
Աղբյուր` Panorama.am
11:26
Վահե Գրիգորյանը կրկին չի մասնակցում ՍԴ նիստին
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ  ընթանում է Սահմանադրական դատարանի նիստը։ Նիստին ներկա է Սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
11:14
«Ո՞վ է Գանդին Հայ ժողովրդի ու Հայ մշակույթի համար. զրո, բացառիկ զրո»
Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանի ավագանուն առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից. առաջարկվում է Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։
Աղբյուր` Panorama.am
11:08
«Գազել»-ի վթարի հետևանքով կան հոսպիտալացվածներ
Այսօր առավոտյան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղուց դեպի Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին՝...
Աղբյուր` Panorama.am
11:03
ՀՅԴ-ն հրապարակել է Արցախի ԱԺ ընտրությունների ցուցակը
ՀՅ Դաշնակցությունը  մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ներկայացրել է 33 հոգուց...
Աղբյուր` Panorama.am
10:59
«Ազգային օրակարգ»-ը կոչ է անում քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց
«Ազգային օրակարգ» կուսակցության հանրային հաղորդակցության թիմը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեկ շաբաթ առաջ,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Խոշոր հրդեհ Բաքվի առևտրի տներից մեկում. Կան տուժածներ
Բաքվի խոշորագույն «Սադարակ» առևտրի տանը բռնկված հրդեհ հետևանքով 8 մարդ վիրավորվել է։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։ Նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են:
Աղբյուր` Panorama.am
10:38
Լիբիական հանգույց, թե՞ փակուղի
Լիբիայի զինյալները պատրաստվում են երկարատև հակամարտության: Շարունակվում է զենք-զինամթերքի ներհոսքը երկիր, որտեղ տեղի ցեղախմբերը փակված են պահում...
Աղբյուր` Panorama.am
10:30
Կարեն Աբրահամյանի պաշտոնանկության լուրը Արցախում ոչ հերքում են, ոչ հաստատում
Երեկվանից մամուլի տարբեր միջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կարեն...
Աղբյուր` Panorama.am
10:27
Նուբարաշենի նախկին ղեկավարը՝ Աջափնյակի ղեկավար
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը՝ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:22
«Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խումբը ԿԸՀ ներկայացրեց փաստաթղթերը
Ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանություն ստանձնած վեց տասնյակից ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:21
Իրանում կայանալիք ընտրությունները՝ որպես իշխանության լծակներն ամրապնդելու միջոց
Իրանում եկող ուրբաթ օրն անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որն ըստ կանխատեսումների, ամրապնդելու է երկրի գերագույն առաջնորդի դիրքերն...
Աղբյուր` Panorama.am
10:12
Չինաստանում կորոնավիրուսների զոհերի թիվը հասել է 1868-ի
Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1868-ի, վերականգնվել է ավելի քան 12,5 հազար մարդ: Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, այսօր...
Աղբյուր` Panorama.am
10:05
ԱԱԾ. Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայությունը, մշտադիտարկման ներքո պահելով թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառությունը, այն դիտարկելով որպես...
Աղբյուր` Panorama.am
10:04
«Ժողովուրդ». վարչապետի հետ հանդիպումից հետո նախարար Տոնոյանը ՊՆ-ում կտրուկ քայլերի է գնալու. Սպասվում է պաշտոնանկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բանակում տիրող իրավիճակի մասով երեկ ուժային կառույցների ղեկավարների խորհրդակցություններն ու...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». ԱԺ հանձնաժողովները հանդիպման են հրավիրել ԳՇ պետին, մի քանի օր անց էլ հրավիրելու են Դավիթ Տոնոյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում խաղաղ պայմաններում զոհերի վիճակագրությունը մտահոգում է նաև իշխանություններին։ Երեկ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Փաստ». ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր՝ հոգեբաններ, նախկին բարձրաստիճան զինվորականներ
«Փաստ» թերթը գրում է. «Զինված ուժերում վերջին շրջանում գրանցվող միջադեպերի վերաբերյալ Արցախի Հանրապետության ՊԲ-ում նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Իրատես». Արևիկ Անափիոսյանի տնից գողերը տարել են հարյուրհազարավոր դոլարներ, որոնց ծագման «գաղտնիքն» էլ հայտնի է դարձել Նիկոլ Փաշինյանին
«Իրատես» թերթը գրում է. «ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի տան գողոնը բավականին ապշեցնող, միաժամանակ տպավորիչ է եղել, ինչն էլ...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Հրապարակ». Արթուր Ջավադյանին կփոխարինի Մհեր Գրիգորյանը, իսկ փոխվարչապետ կդառնա Սուրեն Պապիկյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվեց, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Փաստ». առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում աշխատակիցները այլևս չեն կարողանում հանդուրժել իրենց ղեկավարի պահվածքը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում զգալի...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Իրատես». Ինչու է Ծառուկյանը հանդիպել հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին
«Իրատես» թերթը գրում է. «Հանրաքվեին մասնակցել չցանկացող Գագիկ Ծառուկյանն օրերս, մեր տեղեկություններով, հանդիպել է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Ժողովուրդ». Ինչ մանրամասներ են հայտնի դարձել «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Փաշինյանի հետ փակ հանդիպումից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Հրապարակ». Ռեյտինգայինով ընտրված պատգամավորները պետք է իրենց ընտրողներին բացատրեն՝ «սա Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելու հանրաքվեն է»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
09:30
«168 Ժամ». Մյունխենի վտանգավոր հետևանքները
«168 Ժամ» թերթը գրում է. «Մյունխենի անվտանգության գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Փաշինյանը հայ Համայնքի հետ այս անգամ չհանդիպեց. Ինչո՞ւ է խուսափել հանդիպումից
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նիկոլ Փաշինյանն իր բոլոր միջազգային այցերի ժամանակ, որպես կանոն, պարտադիր հանդիպում է հայ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դավիթ Հարությունյան. ՍԴ-ն հլու-հնազանդ կառույց դարձնելու համար իշխանություններն անում են չմտածված քայլեր
12:48 12/02/2020

Դավիթ Հարությունյան. ՍԴ-ն հլու-հնազանդ կառույց դարձնելու համար իշխանություններն անում են չմտածված քայլեր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}