Հասարակություն 12:59 17/10/2019 Հայաստան

Պառավաքարում ևս մեկ տան խնդիր կլուծվի. ՎիվաՍել-ՄՏՍ

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի նման, Պառավաքարը ևս հաճախակի գնդակոծությունների է ենթարկվել: Բնակավայրում կան հակառակորդի «ձեռագրից» տուժած կամ կիսակառույցից այդպես էլ ավարտուն տեսք չստացած շինություններ: Չիլինգարյանների տունը դրանցից մեկն է: Շենքի մի մասը քանդվում է հին լինելու պատճառով, իսկ մյուս՝ նոր հատվածը կիսակառույց է մնացել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ 83-ամյա Հրաչյա Չիլինգարյանը տան շինարարությունը նախաձեռնել է տարիներ առաջ՝ ձգտելով շենքի պայմանները հարմարեցնել ընտանիքի կարիքներին: Սկսած գործը, սակայն 90-ականներին ընդհատվել է պատերազմի, իսկ ավելի ուշ՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Տարեց տանտերը մտահոգված է զավակների ապագայով. սահմանին ապրելու կենսափորձը հուշում է, որ հողին տեր լինելու համար կամքը կարևոր, բայց բավարար պայման չէ:   

Հոր գործն ավարտին հասցնելու պատասխանատվությունը ստանձնել է կրտսեր որդին՝ Հակոբը: Երկու անգամ ստացած վարկով, նրան հաջողվել է պահպանել ունեցածն ու տանիք կառուցել: Ավելին անել չի հաջողվել, սակայն հայրական տունը շեն պահելու՝ Հակոբի նպատակը հաստատուն է:  

«Ունեմ երազանքներ: Դրանիցի առաջինը կատարվել է. ամուսնացել եմ, ունեմ լավ կին: Այժմ երազում եմ զավակ ունենալու, հետո՝ կմտածեմ տունը վերջնականապես կառուցելու մասին: Գիտեմ, որ ընտանիքս պահելու համար շատ ջանքեր պիտի գործադրեմ: Ստիպված եմ լինելու ավելի երկար՝ մինչև երեկո աշխատել: Կնոջս հետ զբաղվում ենք հողագործությամբ: Մնալու ենք Պառավաքարում. hայրական տունը թողնել և ուրիշ տեղ ապրել չեմ ուզում»,-ասել է Չիլինգարյանների կրտսեր որդին՝ Հակոբը:

«Ամուսնացել ենք մեկուկես տարի առաջ, բայց երեխա ունենալու մասին դեռ չենք մտածում. տան պայմանների բարելավման խնդիր պետք է լուծվի: Ուզում ենք, որպեսզի մեր երեխան մեծանա նորմալ պայմաններում: Երազում եմ ապրել գեղեցիկ տան մեջ և ունենալ շատ զավակներ»,-նշել է Հակոբի կինը՝ Լիանա Մանուչարյանը:

Ընթացիկ տարին նորաստեղծ ընտանիքի համար հաջողվածներից է լինելու. մինչև տարեվերջ ավարտին կհասցվի տարիների՝ նրանց երազանքը: Ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրում: Տարիների գործընկերները կարևոր են համարում հեռավոր մարզերում և հատկապես սահմանամերձ գյուղերում բնակվող ընտանիքներին աջակցելը:

«Ինձ ոգևորում է այն փաստը, որ սահմանին ապրող ընտանիքը, անկախ դժվարություններից և ունեցած խնդրից՝ ձգտում է մնալ իր ծննդավայրում ու շենացնել հայրենի հողը: Դա և՛ ուժեղ կամքի, և՛ անմնացորդ նվիրման հրաշալի օրինակ է: Այս ընտանիքին ուզում եմ տեղեկացնել, որ իրենց երազանքներն իրականանալու են, պարզապես խախտվելու է դրանց հերթականությունը. տան երազանքն իրականություն կդառնա ավելի վաղ, ու նրանք կմտածեն մյուս երազանքի՝ զավակներ ունենալու մասին: Ուրախ եմ, որ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ համագործակցությամբ աջակցելու ենք ձեզ: Գուցե, աշխատանքային հագեցած ժամանակացույցի պատճառով չկարողանանք մասնակցել տան շինարարությանը, սակայն ձեզ հետ ենք», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սահմանամերձ Պառավաքարում, Չիլինգարյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրում ընդգրկված հինգ ընտանիքներից մեկն է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:35
Եվրամիությունը չկարողացավ համաձայնության գալ Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում
ԵՄ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում: Հայտնի է,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ընկերներից մեկը պատմել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնալուծության մասին
Ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը  պլանավորել է բաժանվել ռեփեր Քանյե Ուեսթից։  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Page Six-ը՝...
Աղբյուր` Panorama.am
18:20
Պապիկյանը մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։
Աղբյուր` Panorama.am
18:12
Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է խոնարհել...
Աղբյուր` Panorama.am
18:06
Մոլդովական փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում սեպտեմբերի  23-24-ն առանձին շրջաններում, 22-ին և 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում «Հայաստանի անկախության օր» է հռչակվել
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի քաղաքապետը սեպտեմբերի 21-ը հռչակել է «Հայաստանի անկախության օր»։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Չեխիան առողջապահության նախարարին փոխեց համաճարակաբանով
Չեխիայի կառավարության գիտության և հետազոտությունների հարցերով հանձնակատար Ռոման Պրիմուլան կգլխավորի երկրի Առողջապահության նախարարությունը: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:37
Սոցիալական հեռավորություն չպահպանելու պատճառով Մադրիդի թատրոնը չեղարկել է ներկայացումը
Իսպանիայի մայրաքաղաքի Թագավորական թատրոնը հասարակության մի մասի բողոքների պատճառով ստիպված էր չեղյալ հայտարարել կիրակի երեկոյան նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Տիխանովսկայա. Բելառուսում բողոքի ցույցերը կարող են տարիներ տևել
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ հանրապետությունում բողոքի ցույցերը չեն հանդարտվելու և կարող են...
Աղբյուր` Panorama.am
17:22
Նավալնին ռուս իրավապահներից պահանջել է վերադարձնել իր հագուստը
Բլոգեր Ալեքսեյ Նավալնին, բուժվելով գերմանական «Charite» կլինիկայում, Ռուսաստանի իրավապահ մարմիններից պահանջել է վերադարձնել իր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սուրենյանց. Հայ-ռուսական հարաբերություններում առկա է լուրջ, ինստիտուցիոնալ ճգնաժամ
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից մասամբ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Հունիսից ի վեր Մոսկվայում գրանցվել է COVID-19-ի դեպքերի առավելագույն աճ
Ռուսաստանի 84 մարզերում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի օրական աճը կազմել է 6196: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Մոսկվայում այն վերջին...
Աղբյուր` Panorama.am
17:02
ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի գրեթե 40 հազար նոր դեպք է հաստատվել
ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության օրական նոր դեպքերի թիվն աճել է 38,978-ով, հիվանդությունների  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ճանապարհաշինարարները վնասել են Beeline-ի օպտիկական մալուխները
«Ցավով պետք է նշենք, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու վարքագծի առաջին դեպքը չէ»։
Աղբյուր` Panorama.am
16:50
Պրոֆեսոր Գրիգորյան. Այսօր մասնագիտական այլակարծությունը հետապնդվում է բարդույթավորված ու քինախնդիր ինքնահավանների կողմից
Պրոֆեսոր Սոմվել Գրիգորյանը հայտարարում է մի խումբ համախոհ բժիշկներով «Արժանապատիվ բուժաշխատողների միություն» հասարակական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Ամուլսարի պահապան. Ջերմուկի բնակիչները սպասում են Փաշինյանին
«Զսպեք սադրանքներ հրահրող և հանրությանը բևեռացնողներին»։
Աղբյուր` Panorama.am
16:37
Միհրան Հակոբյան. Նիկոլի թիմ կոչվածն, իրոք, ահաբեկված է
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է. «2050թ.-ի մասին խոսելով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
16:31
Դոլանդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ. Նիկոլ Փաշինյան
«Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում Հայաստանի ներսում գտնվող՝ հիմա արդեն հայտնի...
Աղբյուր` Panorama.am
16:20
COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 31 միլիոնը
Ջոն Հոփքինսի համալսարանը, որն ամփոփում է պետությունների և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները,...
Աղբյուր` Panorama.am
16:11
«Ժառանգները» սերիալը «Էմմի» մրցանակի է արժանացել
«Ժառանգները» սերիալը «Էմմի» մրցանակ է ստացել՝ «Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում. 72-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:04
Վիտալի Բալասանյան. Եթե Արցախի նախագահ լինեի, նման հայտարարություն չէի անի
Այսօր ԼՂ խնդրով բանակցությունները փակուղում են։  Հայտարարեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Չեմ խոսում, ինչ եք ուզում. Խաչատուրով
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող Յուրի Խաչաըուրովը...
Աղբյուր` Panorama.am
15:48
Գեղամ Ստեփանյանը` Արցախի ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոնակատար
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանԱրտակ Բեգլարյանի սեպտեմբերի 21-ի հրամանով Գեղամ Գարիի Ստեփանյանը նշանակվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ինչո՞ւ է ուշացել Զելենսկու հայտարարագիրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի հայտնել է, որ իր ընտանիքի ունեցվածքի մասին հայտարարագրի փոփոխությունների ոչ հրապարակային լինելը կապված են...
Աղբյուր` Panorama.am
15:26
ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան
«ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով»,- Մատենադարանում...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ինչու է ազգային սայլը մնում տեղում
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի բանաձևը
Աղբյուր` Panorama.am
15:09
Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթներ կիրականացվեն
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է սեպտեմբերի 27-ին և 28-ին Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։...
Աղբյուր` Panorama.am
15:00
Արման Բաբլոյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով
Անկախության տոնի նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պետական պարգևների ու պատվավոր կոչումների են արժանացել բուժաշխատողները։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ
15:43 17/09/2020

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}