Հասարակություն 14:00 17/10/2019 Աշխարհում

Որտեղ է Ryanair ընկերության հաջողության ու ցածր գների գաղտնիքը

Նախօրեին Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը հայտարարեց Հայաստան մուտք գործելու մասին՝ առաջարկելով միանգամից 4 ուղղություններ՝ Զվարթնոց օդանավակայանից չվերթներ Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից՝ Մյունխեն։ Ryanair-ի մուտքը հայկական օդային տարածք լայն հետաքրքրություն է առաջացրել՝ հաշվի առնելով այն, որ մարդիկ հնարավորություն կունենան ավելի մատչելի ճամփորդել, ինչպես նախօրեին հայտարարեց Ryanair-ի կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, միջինը 35 եվրոյով։

Ընկերության ստեղծման պատմությունը
Ryanair-ը ստեղծվել է 1984թ.-ին Իռլանդիայում՝ սկզբում որպես «Danren Enterprises», իռնալդացի գործարարներ Թոնի Ռայնի, Քրիստոֆեր Ռայնի, Լայան Լոներգանի կողմից։ Ավիաընկերությունն այնուհետ անվանվել է «Ryanair» (Ռայնէյր)` Թոնի Ռայնի անունով։ Այն սկսել է գործարկվել 1985թ.-ին՝ 15 տեղանոց ինքնաթիռով՝ Իռլանդիայի Ուոթերֆորդ օդանավակայանից դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան։

Այսօր արդեն Ryanair-ը Եվրոպայի ամենախոշոր ավիաընկերությունն է ու ունի ամենամեծ ցանցը Եվրոպայում։ Այս տարի  այն սպասարկելու է 150 մլն հաճախորդի, հաջորդ տարի այն հասցնելով 200 մլնի։ Ընկերությունն ունի մոտ 500 օդանավ ու 2000-ից ավելի ուղղություններ։

Ինչպես է խնայում Ryanair-ը՝ առաջարկելով իսկապես մատչելի ավիատոմսեր
Ryanair-ը խնայում է ամեն տեղ, որտեղ հնարավոր է։ Հաճախ այն հայտնվում է քննադատության թիրախում՝ աշխատանքային հարաբերությունների պատճառով։ Ընկերությունը հրաժարվում է ճանաչել արհմիություններին։

Ընկերության հիմնադրման վաղ շրջանում այն ունեցել է մոտ 450 աշխատակից, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր մասնաբաժինը, սակայն պայմանավորվածություն է եղել, որ աշխատողները չպետք է միանան աշխատանքային միությունների, որոնք կարող են ազդել ընկերության վրա: Այդ ժամանակից ի վեր, սակայն, աշխատողների նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն փոխվել է, և նոր աշխատակիցներն այլևս բաժնետոմսեր չեն ստանում ընկերությունում:

2017-ի դեկտեմբերին Ryanair-ը հայտարարեց, որ կճանաչի օդաչուների արհմիությունը, սակայն դեռևս քննարկում է այն։

Աշխատանքի պայմանները
Ryanair-ի օդաչուները տասնյակ հազարավոր եվրոներ են վճարում ուսուցման համար, այնուհետև Իռլանդիայում ստեղծում են ՍՊԸ-ներ, որպեսզի օդաչուները աշխատեն Ryanair-ի համար՝ գործակալության միջոցով։

2015-ի մայիսին Կոպենհագենի քաղաքապետը հայտարարեց «Ryanair» բոյկոտի մասին: Սա տեղի ունեցավ դանիական արհմիությունների բողոքի ցույցերի ֆոնին՝ կապված աշխատանքային պայմանների հետ: Այն բանից հետո, երբ դատական քննությունը հաստատեց արհմիությունների գործադուլի իրավունքը, Ryanair-ն իր կենտրոնակայանները հանեց Դանիայից:

Օժանդակ եկամուտներ և թռիչքային ծառայություններ
Ryanair-ը խնայում է ամեն տեղ, որտեղ հնարավոր է։ Ryanair-ի եկամտի 20 տոկոսը ստացվում է օժանդակ ծառայություններից. այն է՝ տոմսերի գներից բացի այլ աղբյուրներից: 2009 թվականին օժանդակ եկամուտը կազմել է 598 միլիոն եվրո։

Որպես ցածր գնային բիզնեսի մոդելի մաս՝ ավիաընկերությունը գանձում է վճարներ, որոնք կարող են կապված լինել այլընտրանքային ծառայությունների հետ, ինչպիսիք են օդանավակայանի առցանց գրանցվելու փոխարեն օդանավակայանում գրանցումը, ուղեբեռի տեղափոխումը։ Օդանավում այն առաջարկում է սնունդ և խմիչքներ՝ գումարի դիմաց։

2009թ.-ին արդեն Ryanair-ը վերացրեց օդանավակայանում «check-in»-ը՝ գրանցումը, 10 եվրոյի դիմաց ու այն փոխարինեց միայն առցանց գրանցմամբ։ Ուղորները, որոնք կգան օդանավակայան առանց առցանց գրանցման՝ տուգանվում են 55 եվրոյով։

Օդանավի հարմարությունները
Ryanair-ի նոր օդանավերը մատակարարվում են չշարժվող նստատեղերով, առանց նստատեղի գրպանների, իսկ անվտանգության թերթիկները փակցված են նստատեղերի հետևում։ Սա նպաստում է ինքնաթիռի վրա խնայողությանը, ինչպես նաև օգնում աշխատակիցներին մաքրել այն կարճ  ժամանակում։

Անգամ տեղեկություններ եղան, որ ընկերությունը ցանկանում է հանել ինքնաթիռներից զուգարաններն ու ավելացնել ևս 6 նստատեղ, կամ գումար գանձել դրա համար, սակայն այս կանոնը կյանքի չկոչվեց։ Ինչպես ասել էր ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Իռլանդիայի ամենահարուստ մարդ Մայքլ Օ՛Լիրին, դա «տեխնիկապես անհնար էր և օրինականորեն բարդ», բայց հետաքրքիր էր և շատ էժան PR»:

Գովազդային ապակողմնորոշում
Ryanair-ը հիմնականում թռիչքներ է կատարում մեծ քաղաքների փոքր օդանավակայաններից, որոնք հեռու են գտնվում՝ գովազդելով մեծ քաղաքները, ինչը կարող է ապակողմնորոշել ուղևորին։ Օրինակ Միլանում թռիչք է կատարում Բերգամո օդանավակայան, որը 45 կմ հեռու է Միլանից, Փարիզում՝ Բովե օդանավակայան, որը 85 կմ հեռու է քաղաքից և այլն։

Ներկայում օգտագործվող օդանավերը
2019թ.-ի սեպտեմբերի դրությամբ Ryanair-ն օգտագործում է 418  Boeing 737-800 օդանավեր և 1 Boeing 737-700 օդանավ՝ թրեյնինգների համար։ Պատվիրված է ևս 135 ինքնաթիռ։ Օդանավերի միատեսակ լինելը ևս խնայողության արդյունքում է, որի համար չի պահանջվում ունենալ տարբեր տեսակի ինքնաթիռների մասնագետներ։

Օդավաների տարիքը
2018 թվականի մարտի դրությամբ Ryanair-ի օդանավերի միջին տարիքը կազմում էր շուրջ 6,5 տարի, ինչը մոտ 2 տարի ավելի մեծ էր, քան մրցակիցներինը։

Վթարներ և միջադեպեր
2008 թ. նոյեմբերի 10-ին, Ֆրանկֆուրտից Ryanair-ի ինքնաթիռը Հռոմի  օդանավակայանում վթարային վայրէջք էր կատարել թռչունների հետ բախման պատճառով։ Օդանավում եղել էին  անձնակազմի վեց անդամ և 166 ուղևոր, որից անձնակազմի երկու անդամ և ութ ուղևոր տեղափոխվել էր հիվանդանոց՝ չնչին վնասվածքներով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}