Ահմեթ Հաքան. «Էրդողանը Թրամփի սկանդալային նամակն աղբամանն է նետել»
Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանն աղբարկղն է նետել ԱՄՆ նախագահ Թրամփի ուղարկած սկանդալային նամակը՝ մերժելով նրա առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Այս մասին Twitter-ի էջում գրել է թուրք հայտնի լրագրող Ահմեթ Հաքանը՝ պնդելով, որ տեղեկությունը ստացել է բարձրաստիճան մի պաշտոնյայից:
«Նամակը հոկտեմբերի 9-ին է գրվել: Միջնորդության առաջարկությունը մերժվել է Էրդողանի կողմից, իսկ նամակը՝ նետվել աղբաման: Այդ նամակի լավագույն պատասխանը հոկտեմբերի 9-ին ժամը 16:00-ին տրված պատասխանն է. «խաղաղության ակունք» ռազմագործողությունը»,- պաշտոնյայի խոսքերը մեջբերել է Հաքանը:
Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել էր Թրամփի նամակը՝ ուղղված Էրդողանին: Ոչ դիվանագիտական ոճով գրված նամակում ԱՄՆ-ի նախագահն Էրդողանին կոչ էր արել համառ չլինել, հիմար չլինել ու բանակցել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինի հետ, ով ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մազլում Քոբանի անունով:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում Թուրքիայի գործողության վերջին զարգացումները. Թրամփը Էրդողանին խորհուրդ է տվել «սատանա» չդառնալ
- Էրդողանն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում