«ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ». Արցախում ընտրություններին ընդառաջ նոր կուսակցություն է ստեղծվում
Արցախի Հանրապետությունում համապետական ընտրություններին ընդառաջ զինվորական,Հայկազովի զորամասի նախկին հրամանատար, մինչ այս անկուսակցական Գրիգորի Սահակյանը հայտարարում է նոր կուսակցության ստեղծման մասին։
«Հարգելի հայրենակիցներ,
Ուզում եմ տեղեկացնել ձեզ մեր թիմի կողմից կուսակցության ստեղծման մասին, որի անվանումն է «ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ»:
Կուսակցությունը նպատակ ունի սահմանադրական կարգի շրջանակներում ուղիղ ժողովրդավարության և ժողովրդավարական այլ գործիքների ամրապնդման եղանակով մասնակցել պետության հանրային քաղաքականության ձևավորմանը, մշակմանը և իրականացմանը, ինչպես նաև ապահովել իր ներկայությունն օրենսդիր մարմնում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, հետամուտ լինել Արցախում իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն հատկանիշների, առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ, Արցախի շահերի գերակայության սկզբունքի հիման վրա՝ նպատակ ունենալով ապահովել Արցախի երկարատև ու կայուն զարգացումը:
Նաև տեղեկացնեմ ձեզ, որ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա 2019թ. նոյեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, Ստեփանակերտ քաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատի 3-րդ հարկում՝ փոքր դահլիճում։
Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնեմ առաջիկայում:
«ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ»
՛՛ДОВЕРИЕ՛՛
“THE TRUST”»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ո՞վ է Արցախում Հայաստանի թեկնածուն
- Մասիս Մայիլյան. Ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը
- «Ազգային վերածնունդ»-ը Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել Հայկ Խանումյանին