ԼՀԿ-ն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում է առաջարկում
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրինագիծն Հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացրեց պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի 63-րդ հոդվածի 10-րդ մասի՝ ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն կառավարության սահմանած չափով։ Խոսքը վերաբերում է հասարակության մեջ վատ անուն ձեռք բերած այն դեպքերին, երբ, կոպիտ է հնչում, բայց թաղման գումար է տալիս կառավարությունը, երբ զինծառայող է զոհվել»։
Գորգիսյանը հիշեցրեց, որ օրենքով ընտանիքի անդամ են սահմանվում միայն ամուսին, զավակներ և ծնողները։
«Մենք առաջարկում ենք, որ բացի այս երեք կատեգորիայից, եթե հետագայում դատական կարգով կամ նոտարի միջոցով հաստատվել է ազգակցական կապը, ամուսին կամ զավակ լինելու հանգամանքը նույնպես կիրառվի նման միջոց, և եթե այդ մարդը չունի զագսի վկայական, պետական համապատասխան մարմնում գրանցված չի եղել ամուսնությունը, բայց փաստացի ամուսնություն կա և հաստատվել է որևէ կերպ նոտարով կամ դատարանով, ապա նույն գումարը տրամադրվի նաև այս քաղաքացիներին»,- ներկայացրեց պատգամավորը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Գորգիսյանից հետաքրքրվեց. «Եթե երեք կին միաժամանակ ասեն՝ թե այս մարդն իմ ամուսինն է, ինչպե՞ս է այդ հարցը լինելու, քանի որ հերքող կողմ չկա և մի կողմն է դա պնդելու»։
ԼՀԿ պատգամավորն ի պատասխան ասաց, որ նախագծում հստակ նշվել է՝ դատարանով կամ նոտարական որևէ փաստաթղթով ապացուցված դեպքերի մասին է միայն։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին