Հոլիվուդի ամենաազդեցիկ մարդը
The Hollywood Reporter-ը հրապարակել է զվարճանքի ինդուստրիայում ամենաազդեցիկ մարդկանց թոփ-100-յակը։ Առաջին տեղում է The Walt Disney Company գործադիր տնօրեն Ռոբեր Այգերը։ Երկրորդ տեղում է Netflix-ի գլխավոր տնօրեն Ռիդ Հաստինգսը և Netflix-ի բովանդակության գծով տնօրեն Թեդ Սարանդոսը։ Երրորդ տեղում է NBCUniversal կառավարիչներ Բրայն Ռոբերտսն ու Ստիվ Բուրկեն։ Հինգերորդ տեղում է Marvel –ի ղեկավար Քևին Ֆայգին։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ցուցակում են նաև Օբամա ամուսինները՝ ԱՄՆ նախկին նախագահ և առաջին տիկին Բարաք և Միշել Օբամաները, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը, ռեժիսոր Ստիվեն Սփիլբերգը, դերասաններ Դուեյն Ջոնսոնն ու Լեոնարդո Դի Կապրիոն։