Կանանց համար ամենաապահով երկրների շարքում Հայաստանը 82-րդն է
Հայաստանը «Կանանց, խաղաղության և անվտանգության ինդեքսի» (WPS ինդեքս) վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 82-րդ տեղն աշխարհի այն երկրների ցանկում, որոնք կանանց համար ամենաապահովն ու հարմարավետն են բնակվելու համար։ Այս մասին հայտնում է National Geographic-ը։
WPS ինդեքսը կազմվում է 2017 թվականից, որի համար օգտագործվել են երեք հիմնական ցուցիչներ՝ ներգրավվածությունը հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքին, անվտանգությունն ու արդարադատությանը, ինչը, հիմնականում, հասկացվում է որպես խտրականության բացակայություն:
Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է 167 երկիր:
Աղյուսակում առաջին տեղում Նորվեգիան է, որին հաջորդում են Շվեյցարիան և Ֆինլանդիան: Լավագույն հնգյակում են նաև Դանիան և Իսլանդիան:
Ռուսաստանը ցանկում Հունաստանի հետ 50-րդ տեղում է: Վրաստանը զբաղեցնում է 46-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 123-րդ:
Վարկանիշային աղյուսակի վերջին երեք տեղերում են Սիրիան, Աֆղանստանն ու Եմենը: